Ներկայացվել է «սվիտեր», որի շնորհիվ ռոբոտները շոշափելու գործառույթ կստանան (լուսանկար, տեսանյութ)

29 մայիսի, 2023  14:16

Կարնեգի Մելոն համալսարանի  գիտնականները՝ դոցենտներ Ջեյմս ՄաքՔենի և Չանգլիու Լյուի գլխավորությամբ, մշակել են յուրօրինակ «սվիտեր», որն անվանել են RobotSweater դրա շնորհիվ ռոբոտները կարող են օժտվել շոշափելու գործառույթով:

«Սվիտերի» գործվածքը բաղկացած է երեք շերտից․ վերին և ստորին շերտերը պատրաստված են սովորական նեյլոնե մանվածքից, որի միջով անցնում են ցանցաձև դասավորված մետաղական մանրաթելերը։ Երկու շերտերի միջև կա նաև ոչ հաղորդիչ ցանցի մեկուսիչ շերտ:

RobotSweater.JPG (115 KB)

Այս «սվիտերը» փաթաթված է ռոբոտի «մարմնին» և միացված է հոսանքի աղբյուրին: Եթե որևէ մեկը կամ ինչ-որ բան դիպչում է ​​սվիտերին, ցանցային շերտի անցքերի միջոցով որոշ մետաղական շերտեր միանում են միմյանց, ինչի շնորհիվ ստեղծվում է փակ շղթա և արտադրվում է էլեկտրական ազդանշան: Ռոբոտը կարող է ծրագրավորվել այնպես, որ կարողանա վերլուծել ազդանշանի տեղը, գործադրված ճնշումը և կատարել պատասխան գործողություններ։

Այս տեխնոլոգիան կարող է օգնել՝ ստեղծելու ռոբոտներ, որոնք կարող են որոշակի գործողություններ կատարել, երբ նրանց դիպչում են կամ ֆիզիկապես ուղղորդում: Հետազոտողները նաև դիտարկում են մատը սահեցնելու և սեղմման հրամանների օգտագործումը, որպեսզի սվիտերն արձագանքի սենսորային էկրանի պես:

Քանի որ RobotSweater-ը պատրաստված է փափուկ և ճկուն նյութից, այն կարելի է հագցնել ռոբոտների շարժվող մասերին, ինչպես նաև այն մասերին, որտեղ սովորական սենսորները չեն կարող տեղադրվել:


 
 
 
 
  • Արխիվ