Reddit-ի itsmeshailesh անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է OnePlus 8 Pro սմարթֆոնից ծուխ դուրս գալիս։ Նրա խոսքով՝ սմարթֆոնը պայթել է սպասման ռեժիմում, երբ այն չէր օգտագործվում և չէր լիցքավորվում:
Պայթյունի պահին հեռախոսի տերը սարքից մեկ մոտ 30 սմ հեռու քնած է եղել։ Ջերմային հարվածն իր վրա է վերցրել բարձը, ինչի շնորհիվ հեռախոսի տերը չի տուժել։
Հասկանալով, որ պայթյունի պատճառը մարտկոցն է, սմարթֆոնի տերը դիմել է տեխնիկական աջակցությանը։ Այնտեղ, սակայն, նրան ասել են, որ պայթյունի պատճառը մայր պլատայի վրա ճնշումն է եղել, ինչի հետ նա համաձայն չէ։ Այս կապակցությամբ նա գրառում է արել Reddit-ի ֆորումում և OnePlus-ին հորդորել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, այլ ոչ թե անհիմն վարկածներ առաջ քաշել։
«Ես քնած էի հեռախոսից մեկ ոտնաչափ հեռավորության վրա, երբ դա տեղի ունեցավ, ուստի դա լուրջ վտանգ էր իմ կյանքին: Հուսով եմ՝ OnePlus թիմից ինչ-որ մեկը կարող է օգնել ինձ լուծում գտնել»,- գրել է itmeshailesh-ը:
Իր գրառման մեկնաբանություններում նա նաև հրապարակել է սմարթֆոնի պայթյունի հետևանքով այրված ներքնակի և բարձի լուսանկարները։


month
week
day