Մարտկոցի լիցքը կբավարարի 75 օր, օպերատիվ հիշողությունը՝ 21 ԳԲ․ Blackview BV9300 հեռախոսը վաճառքի կհանվի մայիսի 10-ից

9 մայիսի, 2023  22:06

Մայիսի 10-ին վաճառքում կհայտնվի Blackview BV9300 ամուր և պաշտպանված հեռախոսը, որը հագեցած է նորարար լազերային հեռաչափով և մի շարք գրավիչ գործառույթներով՝ գերհզոր մարտկոցից, որը մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 75 օր (սպասման ռեժիմում), մինչև տպավորիչ ծավալի օպերատիվ հիշողություն։

Blackview BV9300-ի էկրանը 6,7 դյույմ է, պատկերի թարմացման հաճախականությունը՝ 120 Հց: Պրոցեսորը MediaTek Helio G99 ութմիջուկանի միաչիպ համակարգ է՝ 12 ԳԲ ֆիզիկական օպերատիվ հիշողությամբ և 9 ԳԲ վիրտուալ (ընդհանուր՝ մինչև 21 ԳԲ), ներկառուցված հիշողությունը՝ 256 ԳԲ։

Սմարթֆոնը համալրված է նաև Samsung-ի արտադրության 32 ՄՊ առջևի և 50 ՄՊ հիմնական տեսախցիկով, ինչպես նաև բարելավված ArcSoft 3.0 ալգորիթմներով, ինչը հնարավորություն է տալիս ցածր լուսավորության պայմաններում պայծառ լուսանկարներ ստանալ։

Սարքն ունի նաև 40 մետրանոց լազերային հեռաչափ, որն աշխատում է 1 մմ ճշգրտությամբ և արձագանքում է շատ արագ՝ ընդամենը 0,3 վայրկյանում, ինչպես նաև 100 լյումեն հզորությամբ գերպայծառ լապտեր, որն ունի նաև SOS ռեժիմ։

Blackview BV9300-ն ունի նաև 15080 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 33 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ: Ամբողջական լիցքավորումը տևում է 3,5 ժամ, բայց միևնույն ժամանակ սպասման ռեժիմում մեկ լիցքավորումը կբավարարի 1828 ժամվա (75 օր) աշխատանքի համար։

Սմարթֆոնն ունի նաև IP68 և IP69K պաշտպանություն։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass 5-ով, ընդ որում՝ գործում է սմարթֆոնը ձեռնոցներով օգտագործելու հատուկ ռեժիմ։

Սարքի ակնկալվող գինը կկազմի մոտ $220 առաջին գնորդների համար։


 
 
 
 
  • Արխիվ