Մաքսանենգները 70 վիդեոքարտ թաքցնելու յուրօրինակ միջոց են մտածել․ դրա համար 280 կգ կենդանի օմար է անհրաժեշտ եղել (լուսանկար)

4 մայիսի, 2023  12:06

Հոնկոնգի մաքսավորները Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի վրա հայտնաբերել են 70 հատ Nvidia Quadro K2200 տեսակի մաքսանենգ վիդեոքարտեր, որոնք թաքցված են եղել շատ յուրօրինակ ձևով` 280 կգ կենդանի օմարներով բեռում: Ընդորում՝ ո՛չ օմարների, ո՛չ էլ վիդեոքարտերի ուղեկցող փաստաթղթեր չեն եղել:

Ինչպես տեղեկացնում է The Register-ը, առգրավված բեռը գնահատվել է 76,500 դոլար, ճիշտ է, այնքան էլ պարզ չէ՝ խոսքը օմարների հետ մեկտե՞ղ, թե միայն վիդեոքարտերի մասին է։ Ըստ որոշ գնահատականների՝ 280 կգ օմարի արժեքը մոտավորապես նույնն է, ինչ 70 հատ Nvidia Quadro K2200-ինը:

Պարբերականի տվյալներով՝ դրանք Maxwell-ի ճարտարապետության վրա հիմնված գրաֆիկական պրոցեսորներ են՝ 640 CUDA միջուկով և 4 ԳԲ GDDR5 հիշողությամբ։ Դրանք բավականին հին են. թողարկվել են 2014-ի կեսերին և իրենց կատարողականությամբ մոտավորապես համեմատելի են GeForce GTX 750 Ti-ի կամ Radeon HD 7850-ի հետ: Այսօր դրանք Amazon-ից կարելի է գնել մոտ $160-ով:

graphic-card-smugglers

Հոնկոնգ-Չժուհայ-Մակաու կամրջով անցնող երթուղին մաքսանենգ ապրանքների ամենահայտնի ճանապարհներից մեկն է, որով փորձում են տարբեր ապրանքներ տեղափոխել Չինաստան։ Հենց այստեղ էլ, ըստ երևույթին, արվում էր վիդեոքարտերի և օմարների առաքումը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ անցյալ ամիս մաքսային ծառայողները 6000 microSD քարտ են հայտնաբերել մի հեծանիվի շասսիում, իսկ մեկ այլ քաղաքացի ցանկացել է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել 84 հատ Kingston NVMe SSD կրիչ, որոնք թաքցված են եղել Yadea KS էլեկտրական սկուտերի ղեկի շասսիում:

Վերջերս մաքսանենգներն այս անցակետով փորձել են անցկացնել 240 հատ Intel Raptor Lake պրոցեսոր, ընդորում՝ շատ յուրօրինակ ձևով. տղամարդը դրանք ժապավենով փակցրել էր մարմնին և ոտքերին: Մեկ այլ տղամարդ նույն կերպ փորձել է տեղափոխել 239 հատ Intel Core i5-13400F պրոցեսոր։

Իսկ 2022-ի դեկտեմբերին մի կին հղի էր ձևացել և փորձել էր հատել սահմանը՝ իր հետ տանելով 202 հատ Intel պրոցեսոր և 9 հատ iPhone հեռախոս։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ