Ցուկերբերգը ներկայացրել է Meta-ի նոր VR ակնոցը․ ինչո՞վ է այն առանձնահատուկ և ո՞ւմ համար է նախատեսված

12 հոկտեմբերի, 2022  16:13

Meta ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության իր նոր ակնոցը՝ Quest Pro-ն։ Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն այն ներկայացրել է ծրագրավորողների համար անցկացված առցանց միջոցառման ժամանակ։ 

Նոր սարքն արժե 1,499 ԱՄՆ դոլար և գրեթե չորս անգամ գերազանցում է Meta-ի ներկայիս ակնոցի՝ Quest 2-ի գինը, որն սկսվում է $399-ից:

Quest Pro-ն ունի ավելի բարակ ոսպնյակներ, կոր մարտկոցը հետևի մասում է՝ գլխին ամրացվող ժապավենի վրա և ինքնակառավարվող կարգավորիչներ:

Zukerberug-quest-pro.JPG (51 KB)
Ի տարբերություն իր նախորդի՝ նոր ակնոցը օգտատերերին թույլ է տալիս էկրանից դուրս տեսնել նաև իրական միջավայրը, այսինքն՝ սարքն ունի խառը իրականության հնարավորություն։ Մարկ Ցուկերբերգն ասել է, որ խառը իրականությունը «հաջորդ կարևոր քայլն է վիրտուալ իրականության համար»:

Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան իր հերթին ասել է, որ Quest Pro-ում հասանելի կլինի Windows 365 գրասենյակային պլատֆորմը, քանի որ Meta-ն փորձում է խառը և վիրտուալ իրականությունը դիրքավորել որպես աշխատանքային գործիք, ինչպես նաև որպես զվարճանքի ձև:

meta-quest-pro-2.jpg (89 KB)

Տեխնիկական բնութագրեր

Meta-ի նորույթը համալրված է Snapdragon XR2-Plus պրոցեսորով, որն աշխատում է 12 ԳԲ օպերատիվ հիշողության և 256 ԳԲ ներքին հիշողության հետ համատեղ։

Ակնոցն ունի երկու էկրան՝ 1800x1920 պիքսել լուծաչափով՝ 90 Հց թարմացման արագությամբ և իր նախորդի հետ համեմատ 75%-ով բարելավված պատկերի կոնտրաստով։

quest pro.JPG (52 KB)
Quest Pro-ն ունի ոսպնյակի ճշգրտման համակարգ և հատուկ փեղկեր, որոնք թույլ են տալիս կարգավորել շրջակա լույսի արգելափակման աստիճանը:

Առանց վերալիցքավորման Quest Pro-ն կարող է աշխատել մինչև երկու ժամ:

Meta-ի նոր սարքի մատակարարումները կսկսվեն հոկտեմբերի 25-ից: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ