iPhone 15 սմարթֆոնը հետևի յուրահատուկ վահանակ կստանա

18 ապրիլի, 2023  12:16

iPhone 15 սմարթֆոնի բազային տարբերակը, որի շնորհանդեսը նախատեսված է այս աշնանը, կստանա այնպիսի հետևի վահանակ, ինչպիսին Pro մոդելները։ Այս մասին հայտնում է WCCFTech պորտալը։

Խոսքը հետևի փայլատ վահանակի մասին է՝ էֆեկտով, որը կոչվում է frosted glass։ Նման վահանակներ օգտագործվում են Pro մոդելներում, սակայն այս տարի, ըստ լուրերի, դրանք կտեղադրվեն նաև iPhone 15-ում և iPhone 15 Plus-ում։

Մինչ այս iPhone-ների ավելի էժան տարբերակներն ունեին հետևի փայլող վահանակ, որոնք անդրադարձնում էին լույսը: Այսպիսով, այս նորամուծությունն էլ ավելի կնվազեցնի Apple սմարթֆոնների հիմնական և Pro մոդելների տարբերությունը։

Ի դեպ, ամեն տարի Apple-ը նոր գույնի iPhone է ներկայացնում և, ըստ ինսայդերների տեղեկությունների, այս տարի արժե սպասել, որ այն կլինի կապույտ։ Մինչ այս ցանցում տարածված էին լուրեր, որ iPhone 15 Pro մոդելները կստանան բացառիկ մուգ կարմիր երանգ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15-ի բազային մոդելը կստանա 6.2 դյույմանոց էկրան, որը մի փոքր մեծ է iPhone 14-ի բազային մոդելի էկրանից։ iPhone 15-ը կստանա նաև Dynamic Island, որն առաջին անգամ ստացել է iPhone 14 Pro մոդելն անցյալ տարի:

iPhone 15-ը կհամալրվի նաև USB-Type C լիցքավորման միակցիչով։ Apple-ը կպահպանի ավանդական երկակի տեսախցիկի համադրությունը iPhone 15-ի ստանդարտ շարքի համար: Երրորդ տեսախցիկը և LiDAR-ը, ըստ երևույթին, հասանելի կլինեն iPhone 15 Pro մոդելներում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ