Apple-ի գրեթե բոլոր ծառայություններն անհասանելի կդառնան հին ՕՀ-ով սարքերի համար․ ո՞ր սարքերի մասին է խոսքը

6 ապրիլի, 2023  10:32

Apple-ի գրեթե բոլոր ծառայությունները, բացառությամբ iCloud ամպային պահեստի, անհասանելի կդառնան հնացած օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար, այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր StellaFudge-ը։

«Մայիսի սկզբից Apple-ի ծառայություններին հասանելիությունը, բացառությամբ iCloud-ի, այլևս կդադարեցվի այն սարքերի համար, որոնք աշխատում են iOS 11-11.2.6, macOS 10.13-10.13.3, watchOS 4-4.2.3, tvOS 11-11.2.6-ով։ Ամենայն հավանականությամբ, դուք թարմացման առաջարկով ծանուցում կստանաք»,- գրել է աղբյուրը։  

Այսպիսով, ծառայությունները կդադարեն հասանելի լինել iPhone iOS 11 և ավելի ցածր օպերացիոն համակարգերով, macOS 10.13 High Sierra և ավելի ցածր մոդելի համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար։

Apple-ի աջակցության կայքը նախկինում տեղեկացրել էր, որ «ծրագրային ապահովման ավելի հին տարբերակներն այլևս չեն աջակցի Apple ծառայություններին, ինչպիսիք են App Store-ը, Siri-ն և Maps»-ը: Համացանցում նաև տեղեկություններ կան, որ iMessage-ը և FaceTime-ը կշարունակեն աշխատել նույնիսկ նման սարքերի վրա։

Նշենք, որ StellaFudge-ը վստահելի աղբյուր է։ Նախկինում նա AirPods Max ականջակալների և AirTags ստեղնաշարի իրական լուսանկարները հրապարակել էր դրանց թողարկումից առաջ, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել այնպիսի արտադրանքների մասին, ինչպիսիք են M1 iPad Pro պլանշետը և iPhone 12 սմարթֆոնների շարքը:


 
 
 
 
  • Արխիվ