Հատուկ գոտիներ, 1 ՏԲ SSD և 32 ԳԲ RAM. Asus-ը Acronym-ի հետ համատեղ նոր պլանշետ է թողարկել

3 ապրիլի, 2023  12:09

Asus ընկերությունը Acronym նորաձևության ապրանքանիշի հետ համատեղ հետաքրքիր պլանշետ է թողարկել: ROG Flow Z-13-ACRNM RMT02 կոչվող բավական թանկ արժե և հասկանալի չէ, թե ովքեր են դրա թիրախային սպառողները։

Կոնցեպտի ստեղծմանը մասնակցել է նաև կոնցեպտուալ նկարիչ, դիզայներ Ֆիլ Սաունդերսը, որն առավել հայտնի է Ironman-ի կոստյումի ստեղծմամբ։ Սարքը կարծես արդյունաբերական ինչ-որ բան լինի, ընդորում՝ հատուկ գոտիները թույլ են տալիս պլանշետն ամրացնել Acronym բաճկոններին: Դրա շնորհիվ պլանշետը կարող է տեղադրվել այնպես, որ հնարավոր լինի աշխատել կանգնած կամ քայլելիս: Նորույթն ունի նաև բրենդային ստեղնաշար, որը միացվում է սարքին։

acronym-asus-rog-flow-z13-acrnm-rmt02-009.jpg (825 KB)

Ինչ վերաբերում է պլանշետի բնութագրերին, ապա սարքն ունի Core i9-13900H պրոցեսոր՝ GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով: Առկա է նաև 1 ՏԲ SSD ներկառուցված և 32 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 13,4 դյույմանոց 165 Հց հաճախականությամբ էկրան՝ 2560 x 1600 պիքսել լուծաչափով և 56 Վտ/ժ հզորությամբ մարտկոց։ Չափերը՝ 302 x 214 x 20 մմ, քաշը՝ 1,32 կգ։

acronym-asus-rog-flow-z13-acrnm-rmt02-011.jpg (426 KB)

Նորույթը վաճառքի է դուրս գալիս այսօր և արժե 2500 դոլար։

Asus-ն Acronym-ի հետ համագործակցելու փորձ ունի դեռ 2020 թվականից․ այդ ժամանակ թողարկվել էր ROG ZEPHYRUS G14-ACRNM նոութբուքը: Բայց եթե այն ժամանակ դա պարզապես նոութբուք էր՝ դիզայներական տարրերով, ապա դժվար է նկարագրել, թե ինչ է իրենից ներկայացնում նորույթը։

acronym-asus-rog-flow-z13-acrnm-rmt02-020.jpg (169 KB)

acronym-asus-rog-flow-z13-acrnm-rmt02-024.jpg (208 KB)
acronym-asus-rog-flow-z13-acrnm-rmt02-027.jpg (55 KB)
 


 
 
 
 
  • Արխիվ