«Մեծապես կասկածում եմ, որ պետք է քանդել»․ ԱՄՆ-ից պրոֆեսորը՝ Հայաստանում գիտության բարեփոխման միտումների մասին

27 մարտի, 2023  22:04

Շատ հեշտ է ոչնչացնելը, գիտեք, իսկ հետո ստեղծելը շատ ավելի դժվար է։ Այս մասին NEWS.am Tech-ին տված հարցազրույցում ասում է ԱՄՆ Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մուկասյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության՝ գիտության կազմակերպման ակադեմիական համակարգից համալսարանականին անցնելու ցանկությունը։

Գիտնականը փորձ է ունեցել և՛ Խորհրդային Միությունում, և՛ Ռուսաստանում, և՛ ԱՄՆ-ում և քաջածանոթ է գիտության կազմակերպման տարբեր մոդելներին։ Նրա խոսքով՝ նախքան արմատական որոշումներ կայացնելը ղեկավարները պետք է հստակ գնահատեն երկրի հնարավորություններն ու ռեսուրսները։   

«Ես մեծապես կասկածում եմ, որ պետք է քանդել։ Կասկած չկա, որ պետք է երիտասարդացնել։ Դա անհրաժեշտ է, դա դժվար գործ է, բայց պետք է երիտասարդացնել, և կարելի է երիտասարդացնել Գիտությունների ակադեմիան, բարձրացնել այն ավերակների տակից։ Ես խոսել եմ Հայաստանի բուհերի ուսանողների հետ․ երբ նրանք ծնվեցին, Հայաստանում այլևս գիտություն չկար»,- ասաց նա։

Ալեքսանդր Մուկասյանը Հայաստանում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (Աշտարակ) լաբորատորիայի աշխատանքները կազմակերպելու նպատակով, որը ղեկավարելու է հեռավար՝ Գիտության կոմիտեի դրամաշնորհի շրջանակում։

NEWS.am Tech-ը նրա հետ զրուցել է այն մասին, թե դա ինչ լաբորատորիա է դա և ինչով է զբաղվելու, ինչպես է ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորն աշխատում Հայաստանում և ինչպես է տեսնում Հայաստանում գիտության բարեփոխման գործընթացը։

Հարցազրույցը (ռուսերեն) կարող եք դիտել ստորև։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ