Օգոստոսի 8-9-ը Երևանում կանցկացվի «Hack Armenia» 24-ժամյա AI հաքաթոնը։ Մասնակիցները, կիրառելով մեծ լեզվային մոդելներ (LLM), կմշակեն իրական խնդիրներ լուծող գործիքներ։
Հաքաթոնը կազմակերպում են «Armenia LLM Summer School»-ը, «AI9 Startup Campus»-ը և «YerevaNN»-ը։
Մասնակիցները 3-4 հոգանոց թիմերով կստեղծեն աշխատող նախատիպեր (prototype), կներկայացնեն գնահատման մեթոդաբանությունը և իրենց լուծումները կներկայացնեն փորձագիտական ժյուրիի գնահատականին:
Հաքաթոնի խորագիրն է՝ «Գնահատել։ Տրամաբանել։ Ընդհանրացնել»։
Նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանի համար հանրային հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին (քաղաքաշինություն, առողջապահություն, կրթություն, անվտանգություն, ֆինանսներ, էներգետիկա և այլն)։ Մասնակիցները կարող են ընտրել առաջարկվող թեմաներից կամ առաջարկել սեփական գաղափարներ։
Հաքաթոնի ընթացքում թիմերը կստանան փորձառու տեխնիկական մենթորների խորհրդատվությունը՝ LLM-ների, մոդելների գնահատման, տվյալների, ճարտարագիտական լուծումների և նախատիպի մշակման հարցերում։
«Hack Armenia»-ի նպատակն է համախմբել Հայաստանի AI համայնքի տաղանդավոր մասնագետներին և խորը տեխնիկական գիտելիքները վերածել իրական, չափելի ու կիրառելի լուծումների։
Ովքե՞ր կարող են դիմել.
Ծրագրավորողներ, հետազոտողներ, ուսանողներ, ստարտափ հիմնադիրներ, դիզայներներ և AI լուծումներ ստեղծելու ցանկություն ունեցող այլ մասնագետներ։
Կարող եք դիմել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես (ընտրված անհատ մասնակիցներին կազմակերպիչները կօգնեն թիմեր ձևավորել)։
Կապ՝ [email protected]
month
week
day