Նույնիսկ 8 նիշից բաղկացած համեմատաբար «երկար» գաղտնաբառերը այսօր չարագործների կողմից կոտրվում են միջինում ընդամենը մեկ օրում: 10 նիշանոց գաղտնաբառերի պարագայում իրավիճակը շատ ավելի լավ չէ: Այս մասին են վկայում «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետների կողմից անցկացված հետազոտության արդյունքները:
«Kaspersky»-ի տվյալներով՝ ժամանակակից հզորություններն ու ալգորիթմները հաքերներին թույլ են տալիս տարբերակները համադրել (перебор անել) անհավանական արագությամբ: Ահա հիմնական եզրակացությունները.
Որքան կարճ է գաղտնաբառը, այնքան արագ է այն տեղի տալիս: Սակայն նույնիսկ երկարությունը մինչև 10 նիշ մեծացնելն արդեն լուրջ պաշտպանություն չի ապահովում, եթե գաղտնաբառը բաղկացած է պարզ համակցություններից:
Դրա համար կա երկու գլխավոր պատճառ.
Ալգորիթմները հաշվի են առնում այս պատերնները (օրինաչափությունները) և առաջին հերթին ստուգում են ամենահավանական տարբերակները: Նույնիսկ հատուկ նիշեր օգտագործելիս նկատվում են օրինաչափություններ. նիշեր պարունակող ամեն տասներորդ գաղտնաբառում հանդիպում է @ նշանը, երկրորդ տեղում կետն է (.), իսկ երրորդում՝ զարմացական նշանը (!):
Շատ ծառայություններ արդեն վաղուց թույլ չեն տալիս դնել 4–6 նիշանոց կարճ գաղտնաբառեր: Սակայն, ինչպես ցույց տվեց հետազոտությունը, երկարությունը պարզապես մինչև 8–10 նիշ ավելացնելը բավարար չէ, եթե գաղտնաբառը կանխատեսելի է:
Փորձագետները խորհուրդ են տալիս.
«Կասպերսկի լաբորատորիայի» տվյալներով՝ ժամանակակից GPU-ների հզորություններն ու խելացի ալգորիթմները թույլ են տալիս մեկ օրում կոտրել 8 նիշանոց գրեթե ցանկացած գաղտնաբառ, իսկ 10 նիշանոց գաղտնաբառերի 90%-ը՝ նույնպես օրվա ընթացքում: Գլխավոր խնդիրը ոչ միայն երկարությունն է, այլև մարդկային սովորությունները, որոնք գաղտնաբառերը դարձնում են կանխատեսելի: Հուսալի պաշտպանության համար այսօր խորհուրդ է տրվում օգտագործել գաղտնաբառերի մենեջերով գեներացված 12–16 նիշ երկարությամբ գաղտնաբառեր և պարտադիր միացնել երկփուլանի վավերացումը:
month
week
day