Acer ընկերությունը ներկայացրել է իր նոր Acerpure Acerone Liquid S162E4 և Acerpure Acerone Liquid S272E4 սմարթֆոնները, սակայն երկար սպասված վերադարձը շուկա չարդարացրեց ակնկալիքները։ Նոր մոդելները հին չիպերով են համալրված և չեն կարող մրցակցել արդի սարքերի հետ՝ ոչ արտադրողականությամբ, ոչ էլ տեխնիկական հնարավորություններով։
Թույլ բնութագրեր և հնացած պրոցեսորներAcerpure Acerone Liquid S162E4-ի հիմնական բնութագրերը․
Պրոցեսոր․ Helio P35 – չիպ, որը արդեն վաղուց դուրս է մնացել արդի մոդելներից։ Էկրան․ 6,5-դյույմանոց IPS, 1600×720 պիքսել թույլ լուծաչափով։ Օպերատիվ հիշողություն․ 4 ԳԲ։ Ներքին հիշողություն․ 64 ԳԲ։ Տեսախցիկներ․ հիմնական՝ 16 ՄՊ, դիմային՝ 5 ՄՊ։ Մարտկոց․ 5000 մԱժ։Acerpure Acerone Liquid S272E4-ի իրավիճակն էլ ավելի լավ չէ․
Պրոցեսոր․ Helio G36, որը նույնպես համարվում է թույլ և հնացած։ Էկրան․ 6,74 դյույմ, բայց լուծաչափը նույնն է՝ HD+։ Հիշողության ծավալը նույնն է, ինչ S162E4 մոդելի դեպքում։ Տեսախցիկ․ հիմնական՝ 20 ՄՊ, դիմային՝ 5 ՄՊ։ Մարտկոց․ 5000 մԱ·ժ։Թեև երկու մոդելն էլ աշխատում են Android 14 համակարգով, նրանց տեխնիկական հնարավորությունները հարցականի տակ են դնում արդյո՞ք այդ սարքերը կկարողանան ապահովել սահուն և հարմարավետ աշխատանք։
Acer-ը դեռ չի հրապարակել սմարթֆոնների գինը, սակայն եթե ընկերությունը նախատեսում է մրցակցել ժամանակակից բյուջետային մոդելների հետ, ապա ստիպված կլինի առաջարկել գերազանցապես ցածր գին, որպեսզի օգտատերերը գոնե մտածեն այդ սարքերը ձեռք բերելու մասին։
Այսպիսով... Acer-ի վերադարձը շուկա՝ առանց հաղթանակիԱյսպիսով, Acer-ի վերադարձը սմարթֆոնների շուկա հեռու է հաջողակ լինելուց։ Մրցակիցների ֆոնին այս սարքերը հնացած տեսք ունեն, իսկ դրանց արտադրողականությունը հազիվ թե բավարարի ժամանակակից օգտատերերի պահանջները։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում