Կիբեր երկուշաբթի օրը, որը գրավում է բազմաթիվ գնորդների զեղչերով, դարձել է խաբեբաների սիրելի ժամանակը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կոնստանտին Գորբունովը կիսվել է խորհուրդներով, թե ինչպես խուսափել նրանց զոհը դառնալուց:
Խարդախները հաճախ պատճենում են հանրաճանաչ կայքերը, բայց փոխում են հասցեի նիշերը (օրինակ, «w»-ը փոխարինում են «vv»-ով, «1»-ը «!»-ով, գծիկը՝ ընդգծումով և այլն): Նախքան վճարում կատարելը, համոզվեք, որ ճշգրիտ է այն կայքի հասցեն, որտեղ դուք պատրաստվում եք ինչ-որ բան գնել։
Հաճախ կեղծիքներն ունեն միայն մի քանի լավ պատրաստված էջեր (օրինակ՝ հիմնական էջը կամ ապրանքների կատալոգը), մինչդեռ մյուս բաժինները կարող են անավարտ լինել կամ պարունակել սխալներ։
Եթե կայքը կասկածելի է թվում, դուք ակնհայտորեն չպետք է դրանից ոչինչ գնեք, ինչքան էլ գրավիչ չթվան այնտեղի առաջարկները:
Եթե կայքում միայն դրական կարծիքներ ու մեկնաբանություններ են առաջարկվող ապրանքների համար, կամ էլ կարծիքներ ու մեկնաբանություններ ուղղակի չկան, հնարավոր է, որ ֆիշինգային կայք է:
Շատ ցածր գները, որոնք մեծապես տարբերվում են այլ կայքերի միջինից, հաճախ օգտագործվում են խաբեբաների կողմից՝ դյուրահավատ գնորդներին գրավելու համար:
Գորբունովն ընդգծում է, որ համացանցում ցանկացած բան գնելիս կարևոր է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերել.
Հետևելով այս խորհուրդներին, դուք կարող եք խուսափել ֆինանսական կորուստներից և պաշտպանել ձեր տվյալները:
month
week
day