Apple-ը պատրաստվում է թողարկել հեղափոխական դիզայնով նոր սարք՝ iPhone 17 Air, որը կլինի ընկերության պատմության ամենաբարակ մոդելը։ Ինչպես հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ի տվյալները, չնայած արտասովոր դիզայնին, iPhone 17 Air-ի գինը կլինի ավելի ցածր, քան Pro շարքինը, որը սկսվում է 999 դոլարից։
iPhone 17 Air-ը կլինի iPhone-ի ամենաբարակ մոդելը՝ գերազանցելով iPhone 6-ի ռեկորդը՝ 6,9 մմ հաստությամբ։ Ըստ լուրերի՝ նոր սարքի հաստությունը կարող է տատանվել 5 մմ-ից մինչև 6,25 մմ, ինչը զգալիորեն պակաս է iPhone 16 շարքից, որտեղ հաստությունը սկսվում է 7,8 մմ-ից։
Այնուամենայնիվ, նման բարակության հասնելու համար Apple-ը ստիպված եղավ հրաժարվել Pro մոդելներում առկա պրեմիում առանձնահատկություններից: Մասնավորապես կպարզեցվի iPhone 17 Air տեսախցիկը, ինչը կազդի սարքի գնի վրա և կօգնի նվազեցնել այն։
Բացի iPhone 17 Air-ից, ընկերությունն աշխատում է երկու ծալովի սարքերի վրա.
Ակնկալվում է, որ այս սարքերը նոր գլուխ կբացեն Apple-ի արտադրանքի շարքում և կամրապնդեն նրա դիրքերը նորարարական գաջեթների շուկայում:
month
week
day