Մեծ AMOLED էկրան, 24 օր ինքնավար աշխատանք, 150 մարզման ռեժիմ․ ներկայացվել է Redmi Watch 5 խելացի ժամացույցը

28 նոյեմբերի, 2024  15:49

Redmi ընկերությունը ներկայացրել է իր Watch 5 սմարթ ժամացույցը, որն առաջարկվում է երկու տարբերակով՝ սովորական, որն արժե 83 դոլար և eSIM-ով տարբերակ, որն արժե 110 դոլար։ Երկրորդ տարբերակի դեպքում ժամացույցը կարող է աշխատել ինքնուրույն՝ առանց սմարթֆոնի հետ զուգակցվելու անհրաժեշտության:

Redmi Watch 5-ն ունի AMOLED էկրան՝ 2,07 դյույմ անկյունագծով, 1500 քդ/քմ պայծառությամբ և 60 Հց կադրերի հաճախությամբ։ Էկրանը զբաղեցնում է ժամացույցի առջևի վահանակի տարածքի 82%-ը, շրջանակի հաստությունն ընդամենը 2 մմ է։ Սարքի կորպուսը պատրաստված է մետաղից։

Redmi Watch 5 - 1.jpg (57 KB)

Ժամացույցն ունի նոր օպտիկական սենսոր, որն ապահովում է սրտի կծկումների հաճախության և SpO2-ի ավելի ճշգրիտ որոշում: Սարքն աշխատում է HyperOS 2.0-ով, ունի երրորդ կողմի հավելվածների տեղադրման աջակցություն։ Խելացի հեռախոսն ունի նաև մարզումների 150-ից ավելի ռեժիմ:

Ժամացույցի սովորական տարբերակի առավելագույն ինքնավար աշխատանքը մեկ լիցքավորմամբ 24 օր է։ eSIM տարբերակն աշխատում է մինչև 12 օր:

Xiaomi-ն նույն պրեզենտացիայի ժամանակ ներկայացրել է նաև բյուջետային ֆլագման Redmi K80 Pro-ն, որի մասին կարող եք կարդալ այստեղ։

Redmi Watch 5 - 2.jpg (37 KB)

 


 
 
 
 
  • Archive