ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի էլեկտրոնային փոստի համակարգերն այս տարվա սկզբին «օտարերկրյա հակառակորդի» կողմից հաքերային հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է Fox News-ը:
Պարզ չէ, թե արդյոք կոտրել են այն մարդկանց օգտահաշիվները, որոնք ուղղակիորեն աշխատում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի համար: Այնուամենայնիվ, Fox News-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը հարցը փոխանցել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին, և այժմ այն հետաքննում է հաքերային հարձակման շրջանակը:
Կոնգրեսի գրադարանը ծանուցել է Կոնգրեսի հարձակումից տուժած անձնակազմին թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում, որոնք ներառում էին ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական պաշտոնյաների գրասենյակներ:
«Կոնգրեսի գրադարանը վերջերս հայտնաբերել է գրադարանի տեղեկատվական տեխնոլոգիաների միջավայրի կիբեռխախտում, որի արդյունքում հակառակորդը հասանելիություն է ստացել էլեկտրոնային հաղորդակցությանը, որը տեղի է ուենցել 2024-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրադարանի աշխատակիցների և Կոնգրեսի գրասենյակների միջև», - Fox News-ին ասել է Կոնգրեսի գրադարանի խոսնակ Բիլ Ռայանը:
«Գրադարանը վերացրել է խոցելիությունը, որը հակառակորդն օգտագործել է այս էլեկտրոնային նամակներին հասանելիություն ստանալու համար և միջոցներ է ձեռնարկել ապագայում նման միջադեպերը կանխելու համար: Գրադարանը հարցը փոխանցել է իրավապահ մարմիններին և իրականացնում է խախտման սեփական վերլուծությունը»,- հավելել է նա:
Կոնգրեսի գրադարանն իր հերթին հավելել է, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ցանցերը, ներառյալ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անհատական էլփոստերը ազդեցության չեն ենթարկվել, ոչ էլ ԱՄՆ հեղինակային իրավունքի գրասենյակի համակարգերը։
«Գրադարանը ներկայումս վերլուծում է, թե ինչ էլփոստերի հաղորդակցություններին են հասանելիություն ստացել, և կկապվի ազդեցության ենթարկված Կոնգրեսի աշխատակազմի և գրասենյակների հետ՝ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար, երբ այն հասանելի դառնա», - Կոնգրեսի գրադարան:
Ըստ Fox News-ի՝ հարձակումը որակվում է որպես «դասական, օտարերկրյա թշնամական բարդ լրտեսություն»: Դա նշանակում է, որ հաքերը, ամենայն հավանականությամբ, փորձել է հասկանալ, թե ինչ հարցեր են օրենսդիրներն ու նրանց օգնականները տալիս Կոնգրեսի գրադարանին օրենսդրության և իրենց ստացած պատասխանների վերաբերյալ: Հաջողության հասնելու դեպքում, նման լրտեսությունը կարող է լույս սփռել որոշ թեմաների վերաբերյալ օրենսդիրների հայացքների վրա:
Ենթադրվում է, որ հաքերները թիրախավորել են Կոնգրեսի գրադարանը, քանի որ այն ավելի թույլ պաշտպանված թիրախ է, քան Կոնգրեսի մնացած մասը, և չունի ավելի բարդ համակարգեր, որոնք Կոնգրեսի մնացած անդամներն օգտագործում են կիբեռլրտեսությունից պաշտպանվելու համար:
month
week
day