Հայտնի են Armenia Digital Awards 2024-ի հաղթողները․ NEWS.am-ը՝ լավագույն լրատվական կայքերի շարքում

30 սեպտեմբերի, 2024  12:42

Էլեկտրոնային կոմերցիայի և թվային մարքեթինգի ասոցիացիան, E-Commerce & Digital Marketing Association ( ECDMA ) հայտարարել են Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխության հաղթողներին՝ միջոցառում, որն ընդգծում է թվայնացման և տրանսֆորամցիայի կենսական նշանակությունը Հայաստանի արագ զարգացող տնտեսության մեջ։

Մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Radisson Blu Yerevan-ում, համախմբել է ոլորտի ավելի քան 100 առաջատարների, մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ներկայացնելու երկրի թվային ոլորտը փոխող նորարարական նախագծերը: Այս դարաշրջանում, երբ թվային տրանսֆորմացիան առանցքային դեր է խաղում տնտեսական աճի և գլոբալ մրցունակության մեջ, Armenia Digital Awards-ը նպատակ ունի ավելի խորը ընդգծել թվայնացման կարևորությունը, ստեղծել հարմար ծառայություններ հաճախորդների համար և պարգևատրել նրանց, ովքեր չեն վախենում իրենց մրցակիցների հետ համեմատություններից:

Հաղթողների ամբողջական ցուցակը

«Լավագույն կայք» անվանակարգ

Տարվա լավագույն կայք՝  hyurservice.com Լավագույն SaaS կայք՝  e-hr.am Լավագույն կայք ֆինանսական ծառայությունների ոլորտում՝    Ardshinbank.am Evoca.am Մարքեթինգի գործակալության լավագույն կայք՝ skill.am Թվային մարքեթինգի գործակալության լավագույն կայք՝ Makeitreal.agency Լավագույն ստեղծագործական պորտֆոլիոյի կայք՝  Axelmondrian.com Գովազդային ծառայությունների լավագույն կայք՝  8k.am Լավագույն կայք կրթության ոլորտում՝ Ազատագրված.դպրոց Լավագույն կայք բնապահպանական իրազեկման ոլորտում՝ GreenGreen.am

«Թվային մարքեթինգային արշավ» անվանակարգ

 AMIO ERA – Սոցիալական պատասխանատվության ծրագիր Amio Bank-ից

«Այո, սիրելիս, ներդրում կատարիր Cube-ում» AMCG գործակալությունից

Amio Bank՝ Արհեստական բանականություն և իրավիճակային մարքետինգ սոցիալական մեդիայում

DANZ Chill Out Axelmondrian-ից

«Լավագույն բջջային հավելված» անվանակարգ

Տարվա լավագույն բջջային հավելված՝ AMIO Mobile Վճարումների լավագույն բջջային հավելված ՝ EasyWallet Լավագույն Mobile Banking հավելված՝ EvocaTOUCH Ardshinbank Լավագույն բարեգործական և սոցիալապես նշանակալի բջջային հավելված՝ IMAST Լավագույն բջջային հավելված մեդիայի և ժամանցի ոլորտում՝ Radio Van

Սոցիալական մեդիայի լավագույն օգտագործումը

Նորությունների լավագույն Telegram-ալիք՝ Կյանքը Հայաստանում (livinginarmenia) Թվային մարքեթինգի վերաբերյալ YouTube-ի լավագույն փոդքաստը՝ Smartology Telegram-ի լավագույն նորարար օգտագործումը՝ Yerevan Coffee Bot (yvncoffeebot) Մարքեթինգային նորությունների լավագույն Telegram-ալիքը՝ Marketing in Armenia (armcreatives) Լավագույն Telegram-ալիք լայֆսթայլի ոլորտում՝ Երևան (yerevanch) Լավագույն սպորտային էջ Instagram-ում՝ Skate Lessons SLAM Լավագույն կորպորատիվ ֆեյսբուքյան էջ՝ EasyPay Լավագույն Telegram-ալիք կյանքի անսպասելի թարմացումների վերաբերյալ՝ Armenia Blackouts Լավագույն YouTube ալիք՝ Radio Van

«Լավագույն թվային նորարարություն» անվանակարգ

HR նորարարության լավագույն հարթակ՝ E-HR.am Լավագույն նորարարությունը մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում՝ AETIS Լավագույն նորարարական գովազդային լուծում ՝ 8K.am Լավագույն նորարարությունը աուդիո մարքեթինգում . AUDOO

Լավագույն Q-Commerce ծառայություն

Յանդեքս

Լավագույն թվային մասնագետ (ժյուրիի քվեարկություն)

Թվային մարքեթինգի լավագույն մասնագետ . Միլենա Սարգսյան Տատյանա Սոկոլովա

Լավագույն մեդիա կայք (հանրային քվեարկություն)

1in.am A1plus.am Armenpress.am Aysor.am azatutyun.am b24.am news.am newsarmenia.am NT.am Panorama.am

Լավագույն պետական թվային ծառայություն (հանրային քվեարկություն)

Roadpolice.am Workpermit.am E-draft.am Migration.e-gov.am

Ընտրության գործընթացը և ժյուրին

Հաղթողների ընտրության գործընթացը բաղկացած է եղել երեք փուլից՝ առաջադրման փուլ, հանրային քվեարկություն և ժյուրիի քվեարկություն: Իրական մասնակցությունն ապահովելու նպատակով հանրային քվեարկությունը վավերացվել էր հայկական հեռախոսահամարներով: Վերջնական արդյունքները միջինացվել են հանրության և ժյուրիի քվեարկության արդյունքների հիման վրա, ընդ որում անվանակարգերի մեծ մասում, հասարակական կարծիքը հիմնականում համընկել էր ժյուրիի որոշումների հետ: «Լավագույն մեդիա կայք» և «Լավագույն պետական թվային ծառայություն» անվանակարգերը որոշվել են բացառապես հանրային քվեարկությամբ՝ հաշվի առնելով հանրային կարծիքը: «Լավագույն թվային մասնագետ» անվանակարգը գնահատվել է բացառապես ժյուրիի կողմից. հաշվի առնելով հաղթողների վարպետությունը և արհեստավարժությունը՝ հաստատված ոլորտի մասնագետների կողմից:

Ժյուրի

Ժյուրիի 88 անդամներից կազմված փորձագիտական խումբը ներառում էր թվային մարքեթինգի, էլեկտրոնային կոմերցիայի, թվային տրանսֆորմացիայի մասնագետներին և ոլորտի առաջատարներին: Ժյուրիի ամբողջական ցանկը հասանելի է միջոցառման կայքում։

 «Մենք իսկապես ուրախ ենք նշել «Armenia Digital Awards 2024»-ին ներկայացված ակնառու նախագծերը: Այս մրցանակաբաշխությունը ոչ միայն լավագույնների մրցանակ է, այլ նաև բացառիկ հնարավորություն զարգացնելու մի պրոֆեսիոնալ համայնք, որը համախմբում է այն մասնագետներին, որոնք ունակ են ոլորտը փոխելու դեպի լավը: Հայաստանի շուկայի փոքր չափսերի պատճառով խոշոր շուկաներում առկա ոչ բոլոր լուծումներն են հնարավոր այստեղ իրագործել։ Այդ պարագայում առավել հետաքրքիր է հետևել, թե ինչպես են այս պայմաններում ընկերությունները զարգանում, ցուցաբերում հնարամտություն և գտնում ոչ ստանդարտ մոտեցումներ։ Վստահ եմ, որ մենք զգալի ներդրում ունենք թվային ծառայությունների զարգացման արագացման գործընթացում, և շուտով կտեսնենք այն իրական փոփոխությունները, որոնք դրական ազդեցություն կունենան մարդկանց կյանքի վրա։ Ես իմ կողմից միշտ պատրաստ եմ ջանքերս գործադրել՝ աջակցելու այս վերափոխմանը»,- ասել է ECDMA-ի նախագահ Եվգենի Միշչենկոն։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում