SpaceX-ի առաջին մասնավոր առաքելությունը, որի ընթացքում տիեզերագնացները կփորձեն դուրս գալ տիեզերք, նախատեսված է օգոստոսի 26-ին: SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը խոստանում է, որ առաքելությունը, որը կոչվում է Polaris Dawn, իսկապես էպիկական կլինի:
«SpaceX-ի առաջին տիեզերական զբոսանքի առաքելությունը մեկնարկելու է մեկ շաբաթից: Էպիկական է լինելու»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Առաքելությունը կղեկավարի ամերիկացի գործարար, միլիարդատեր, օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանը։ Նա նշել է, որ արձակումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա լուսադեմին, ինչը խորհրդանշական է՝ հաշվի առնելով առաքելության մասշտաբները։
Այզեքմանը կղեկավարի չորս հոգուց բաղկացած անձնակազմը, որի անդամներն են Սքոթ Փոթետը (օդաչու) և SpaceX-ի երկու աշխատակիցներ՝ Աննա Մենոն և Սառա Գիլիսը, ովքեր համապատասխանաբար կծառայեն որպես բժշկական մասնագետ և առաքելության մասնագետ:
Այզեքմանը ընդգծել է, որ թիմը կբարձրանա այնտեղ, որտեղ մարդիկ չեն բարձրացել ավելի քան 50 տարի։ Polaris Dawn առաքելության գլխավոր իրադարձությունը կլինի նախատեսված տիեզերական զբոսանքը:
Այզեքմանը նաև նշել է, որ հասկանում է առաքելության հետ կապված բոլոր ռիսկերը. ըստ նրա, տիեզերք գնալը նշանակում է, որ ինքը և իր թիմը «շրջապատված կլինեն մահով», և նրանք պատրաստվել են այս պահին։
Այզեքմանը գալիք առաքելության պայմանները համեմատեց վակուումային խցիկի հետ, որը թույլ է տալիս զգալ ճնշման և ջերմաստիճանի փոփոխությունները, ինչպես նաև տիեզերքի ծանր պայմաններում գտնվելու հոգեբանական ասպեկտները:
month
week
day