Google-ը ներկայացրել է Pixel 9 սմարթֆոնը․ ի՞նչ հնարավորություններ ունի այն

14 օգոստոսի, 2024  10:03

Google-ը երեկ տեղի ունեցած Made by Google 2024 միջոցառման ժամանակ ներկայացրել է մի շարք նոր ապրանքներ, այդ թվում՝ Pixel 9 սմարթֆոնը: Սա նոր շարքի հիմնական մոդելն է և ունի առաջատար հնարավորություններ, ներառյալ հզոր պրոցեսոր, Google AI-ի մի շարք գործառույթներ, արբանյակային SOS գործառույթ, Magic Editor-ի աջակցություն և այլն:

Google Pixel 9-ը կառուցված է Tensor G4 պրոցեսորի վրա, որը ներառում է բարձր արդյունավետությամբ Arm Cortex-X4 միջուկը, երեք Cortex-A720 միջուկներ, ինչպես նաև չորս Cortex-A520 միջուկներ, Mali-G715 գրաֆիկական արագացուցիչ և Exynos 5400 մոդեմ: Օպերատիվ հիշողության ծավալը 12 ԳԲ է, ինչը կարևոր է Gemini Nano նեյրոնային ցանցի տեղական օգտագործման համար։

Սմարթֆոնը համալրված է 6,3 դյույմանոց Actua OLED էկրանով՝ FHD+ կետայնությամբ (2424x1080 պիքսել), 120 Հց թարմացման արագությամբ և 2700 քդ/մ2 առավելագույն պայծառությամբ։ Google-ը հրաժարվել է մատնահետքի օպտիկական սկաներից՝ հօգուտ էկրանի մեջ ներկառուցված ավելի հուսալի ուլտրաձայնայինի: Էկրանը քերծվածքներից պաշտպանված է դիմացկուն Gorilla Glass Victus 2 ապակիով:

Էկրանի վերին մասում տեղադրված է Samsung-ի արտադրության 10,5 ՄՊ սենսորով առջևի տեսախցիկը։ Հետևի վահանակի վրա տեղակայված է հիմնական 50 ՄՊ 1/1,31 դյույմանոց Samsung ISOCELL GNK սենսորը օպտիկական կայունացման աջակցությամբ և 48 ՄՊ 1/2,55 դյույմ գերլայնանկյուն սենսորը՝ նկարահանման բարելավված մակրո ռեժիմով: Սմարթֆոնը ստացել է Add Me գործառույթը, որը թույլ է տալիս երկու լուսանկար միավորել մեկ նկարում։ Արհեստական բանականության օգտագործման շնորհիվ այն սովորական խմբակային լուսանկարի տեսք կունենա։ Հաղորդվում է նաև, որ Night Sight-ի գործառույթի մասին, որը կիրառվում է աստղալուսանկարչության մեջ։

4700 մԱ/ժ մարտկոցն ապահովում է 45 Վտ արագ լիցքավորում, որը 30 րոպեում լիցքավորում է մինչև 55%: Google-ի նոր 45W USB-C լիցքավորիչը վաճառվում է առանձին: Խոնավությունից և փոշուց պաշտպանվելու համար սարքը համապատասխանում է IP68 ստանդարտին:

Pixel 9-ը առաքվում է Android 14 OS-ով, որը շուտով կթարմացվի Android 15-ով: Google-ը խոստանում է 7 տարի տրամադրել ՕՀ և անվտանգության թարմացումներ։ Նշենք, որ արտակարգ վիճակների համար նախատեսված արբանյակային կապի գործառույթը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում։ Առաջին երկու տարիների ընթացքում ծառայությունը կտրամադրվի անվճար։

Pixel 9-ը հասանելի է չորս գույնով՝ Porcelain (ճենապակյա), Peony (պիոն), Wintergreen և Obsidian (սև): Pixel 9-ի գինն սկսվում է 799 դոլարից:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում