Ընդամենը մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաները կդառնան մեր կյանքի անբաժանելի մաս։ Դա չէր կարող չազդել նաև նոութբուքների և այլ գաջեթների արտադրության վրա:
2024 թվականին ASUS-ը ներկայացրեց իր առաջին նոութբուքը Copilot+ տեխնոլոգիայով։ Copilot+ PC-ով նոր Vivobook S 15-ը ASUS-ի առաջին մոդելն է արհեստական բանականությունով համակարգիչների շարքում։ Նոր Vivobook-ի հիմնական առանձնահատկությունը Windows-ի AI-ի գործառույթների և ASUS-ի արհեստական բանականությամբ աշխատող բացառիկ հավելվածների ներդրումն է:
Եկեք բացահայտենք, արդյոք այս սարքը կարող է համարվել «ամենախելացի» նոութբուքը և ինչպես կարելի է գործնականում կիրառել արհեստական բանականության գործառույթները։
Արհեստական բանականությամբ կատարողականությունըՍկսենք Qualcomm Snapdragon X Elite պրոցեսորից․ այն հագեցած է 45 Վտ ջերմային փաթեթով և Qualcomm Hexagon նեյրոպրոցեսորով, որն ապահովում է AI-ի լոկալ մշակումը 45 TOPS մակարդակով: Այս առանձնահատկությունների շնորհիվ Vivobook S 15-ը իդեալական է պահանջկոտ առաջադրանքներ կատարելու համար: Բացի նրանից, որ այս պրոցեսորն ապահովում է բարձր կատարողականություն, այն չի պահանջում մեծ ծավալով էներգիայի սպառում և կարող է հեշտությամբ ապահովել մարտկոցի երկար կյանքը:
ASUS Vivobook S 15-ը հագեցած է 32 ԳԲ LPDDR5X օպերատիվ հիշողությունով՝ 8448 ՄՀց հաճախությամբ, որն ապահովում է տվյալների մշակման բարձր արագություն։ PCIe 4.0 ռեժիմում գործող կոշտ կրիչը պատասխանատու է օպերացիոն համակարգի և հավելվածների ակնթարթային բեռնման համար: Օգտատերերը կարող են օգտագործել 1 ՏԲ հիշողություն տվյալների պահպանման համար:
Նոութբուքը հագեցած է ASUS-ի կողմից մշակված մի շարք AI գործիքներով, որոնք շատ հեշտացնում են ձեր աշխատանքը: Սա վերաբերում է ինչպես օգտատիրոջ փորձի բարելավմանը, այնպես էլ մեդիա ֆայլերի հետ աշխատանքին: Օրինակ, առկա է ներկառուցված StoryCube հավելվածը, որն օգնում է տեսակավորել և խմբագրել լուսանկարներն ու տեսանյութերը:
Նոութբուքն ունի բազմաթիվ AI հնարավորություններ: Օգտատերերին օգնության է հասնում ադապտիվ մթնեցման գործառույթը, որը, օգտատիրոջ ակտիվությունից կախված, ավտոմատ կարգավորում է էկրանի պայծառությունը՝ ապահովելով հարմարավետություն երկարատև աշխատանքի ընթացքում։ Մեկ այլ օգտակար հատկություն է ադապտիվ բլոկավորումը, որն անմիջապես միանում է, երբ օգտատերը հեռանում է նոութբուքից: AI-ը նաև կատարում է անհրաժեշտ ձայնային ճշգրտումներ: Դրա համար պատասխանատու է AI Noise Cancellation համակարգը՝ ապահովելով հստակ ձայն առանց կողմնակի աղմուկի:
Copilot+Եվ վերջապես, ստեղնաշարի վրա իր տեղն է գտել Copilot ստեղնը, որի օգնությամբ կարող եք անմիջապես օգտվել Windows Assistant-ի ծառայություններից։ Արդյունքում ստանում եք բազմաթիվ առաջադեմ գործառույթներ, որոնք հարմարավետ և արդյունավետ են դարձնում նոութբուքի օգտագործումը:
Օրինակ, Cocreator ֆունկցիան օգնում է ստեղծագործական առաջադրանքների կատարման ժամանակ․ այն ստեղծում է պատկերներ՝ հիմնված ձեր գաղափարների կամ օրինակների վրա: Օգնականը կարող է նաև ավտոմատ կերպով իրական ժամանակում ստեղծել անգլերեն ենթագրեր տեսազանգերի և ֆիլմերի երկխոսությունների համար:
Այս բոլոր հատկանիշների շնորհիվ ASUS Vivobook S 15-ն իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են նորարարություն, որը հեշտ է կիրառել ամենօրյա օգտագործման մեջ:
ՇարժունակությունASUS-ը մշտապես ձգտում է իր սարքերն էլ ավելի շարժունակ դարձնել: AI տեխնոլոգիաների ներդրմանը զուգընթաց՝ նոութբուքների չափերը շարունակում են փոքրանալ։ Նոր Vivobook S 15-ը աներևակայելի կոմպակտ է իր բարակ կոնստրուկցիայի շնորհիվ (14,7 մմ): Ընդ որում, նոր սարքը կշռում է ընդամենը 1,42 կգ։
Նոութբուքի դիզայնի ու բնութագրերի շնորհիվ այն կարող եք օգտագործել ինչպես գրասենյակում, այնպես էլ ճանապարհորդելիս։ 70 Վտ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է մինչև 18 ժամ աշխատանք՝ առանց վերալիցքավորման: Բարձրակարգ էներգաարդյունավետ պրոցեսորի շնորհիվ մարտկոցի կյանքն ավելացել է 3 ժամով: Ինչպես ASUS-ի այլ մոդելների դեպքում, արագ լիցքավորման աջակցությունը և USB-C համատեղելիությունը այն դարձնում են անընդհատ շարժման մեջ գտնվող օգտատերերի հիանալի ուղեկից։
Բարձրորակ պատկեր OLED էկրանովՕգտատերերը կգնահատեն արձագանքման չափազանց ցածր ժամանակը՝ 0,2 մվ ֆիլմերում դինամիկ տեսարաններ դիտելիս, ինչպես նաև տեսանյութերի խմբագրման ժամանակ: Եվ իհարկե, OLED էկրանները երաշխավորում են հստակ գույներ: Սև գույնի մուգ երանգները և էկրանի թարթման բացակայությունը տպավորիչ է: Էկրանը նաև հավաստագրված է TÜV Rheinland-ի կողմից, ինչը հաստատում է կապույտ լույսի ցածր արտանետումը (70%-ով պակաս): Կափարիչի մակերեսի 89% հարաբերակցության շնորհիվ էկրանն ունի բարակ շրջանակ։
Ձայնը չի զիջում պատկերինASUS Vivobook S 15-ի վրա տեղադրված Harman/Kardon-ի կողմից հավաստագրված ձայնային համակարգն ապահովում է ձայնի գերազանց որակ: Խելացի ուժեղացուցիչը բարձրացնում է ձայնը՝ ապահովելով հստակ և խորը ձայն։ Dolby Atmos աուդիո էֆեկտների հետ մեկտեղ դուք կարող եք պատկերացնել ձեզ կինոդահլիճում ֆիլմեր դիտելիս:
Եվ իհարկե, մի՛ մոռացեք AI-ի մասին, որը թույլ է տալիս բարելավել խոսափողի ձայնի որակը զանգերի ժամանակ։
Դիզայնի առավելություններըՆոր խելացի ASUS նոութբուքն ունի մինիմալիստական դիզայն: Սարքը հասանելի է կապույտ և սև գույնով։ Ունիվերսալ սարքը չունի լրացուցիչ դիզայնի տարրեր․ կափարիչի վրա միայն փորագրված է ընկերության տարբերանշանը: Նոութբուքի կրունկը թույլ է տալիս բացել այն 180 աստիճանով՝ նստած կամ նույնիսկ պառկած վիճակում սարքից օգտվելու համար։
Հարմարավետ ստեղնաշար՝ ստանդարտ դասավորությամբ և ստեղների բարձր խորությամբ: Աջ կողմում կա ավելի նեղ ստեղներով թվային վահանակ, որը ներառում է նաև հաճախակի օգտագործվող գործառույթների համար հատուկ ստեղներ, օրինակ՝ Delete-ը։ Դուք կարող եք ընտրել ստեղների լուսավորությունը ձեր ճաշակին համապատասխան՝ ներառյալ պայծառությունը, գույնը և վիզուալ էֆեկտները: Ստեղնաշարի ներքևում տեղադրված է բավականին մեծ թաչփադ՝ 13 x 8,5 սմ մակերեսով և ժեստերի աջակցությամբ։
ՀամատեղելիությունԿարևոր դեր են խաղում նաև միացումն ու համատեղելիությունը: Այս առումով Vivobook S 15-ը նույնպես չհիասթափեցրեց օգտատերերին։ Արտադրողներն առաջարկում են ինտերֆեյսների լայն շրջանակ, որոնք կգտնեք կորպուսի երկու կողմերում: Նոութբուքը հագեցած է երկու USB 3.2 Gen1 Type-A պորտով, HDMI 2.1 վիդեո պորտով, microSD քարտընթերցիչով և համակցված աուդիո միակցիչով:
Կան նաև երկու USB4 պորտեր, որոնք ապահովում են արագ լիցքավորում, 4K մոնիտորների միացում և տվյալների փոխանցում։ Qualcomm FastConnect 7800 անլար մոդուլի Wi-Fi 7 ստանդարտն ապահովում է մինչև 5,8 Գբիտ/վ արագություն, ինչը բարելավվել է նախորդ Wi-Fi 6-ի համեմատ՝ օգտատերերին տալով սթրիմինգի և ներբեռնման բարելավված հնարավորություններ:
Ո՞ւմ համար է նոր Vivobook S 15-ըՆման նոութբուքն անփոխարինելի է այն օգտատերերի համար, որոնք չեն ցանկանում ժամանակ վատնել և առաջադրանքների կատարումը պատրաստ են վստահել առաջադեմ AI տեխնոլոգիաներին։ Սա ունիվերսալ սարք է ինչպես գրասենյակային աշխատանքի, այնպես էլ ստեղծագործական առաջադրանքներ կատարող մասնագետների համար: Բարձրորակ OLED էկրանը տարբեր AI գործիքների հետ միասին կդառնա լուսանկարիչների, տեսանյութերի մոնտաժով զբաղվող և բովանդակություն ստեղծող մասնագետների օգնականը։ Բացի դրանից, շարժականության և առաջադեմ կապի միջոցները դարձնում են այն ունիվերսալ և հուսալի սարք ինչպես աշխատանքի, այնպես էլ զվարճանալու համար:
Ընդհանուր առմամբ, Vivobook S 15-ը կարելի է անվանել նոր դարաշրջանի նոութբուք: Այն համատեղում է նոր հնարավորությունները և նորարարական տեխնոլոգիաների գործնական և արդյունավետ կիրառումը։ AI հատկանիշների և հզոր պրոցեսորի շնորհիվ այն բարձրացնում է ապագա նոութբուքների նշաձողը:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում