Գնորդները զանգվածաբար դժգոհում են Samsung-ի Galaxy Buds3 և Buds3 Pro ականջակալներից, նույնիսկ մազեր են գտել տուփում

20 հուլիսի, 2024  12:14

Samsung-ը Հարավային Կորեայում սկսել է Galaxy Buds3 և Buds3 Pro անլար ականջակալների վաճառքը, որոնց առաջին սեփականատերերը սկսել են նոր արտադրանքից զանգվածաբար բողոքել սոցիալական ցանցերում ու ֆորումներում։ Այս մասին հայտնում է GSMArena կայքը։

Առաջին գնորդները դժգոհել են թե՛ ականջակալներից, թե՛ լիցքավորման տուփի կառուցվածքի վատ որակից: Օրինակ՝ լիցքավորման տուփի կափարիչի և կորպուսի միջև զգալի տարածք կա: Օգտատերերտ նաև դժգոհել են, որ ականջակալի սիլիկոնե բարձիկները պատռվում են, ներկը շատ շուտ մաքրվում է։ Որոշ օգտատերեր նույնիսկ ուրիշի մազեր են գտել փաթեթավորված տուփում:

Բացի դրանից՝ ոմանք խնդիրների են բախվել աղմուկի չեղարկման համակարգի և հետին լուսավորության հետ։ Շատերը նաև ձայնի մակարդակի տարբերություն են նկատել աջ և ձախ ականջակալների միջև:

Կայքը նշում է, որ գրախոսներից շատերը խորհուրդ են տալիս զերծ մնալ Galaxy Buds3-ի գնումից մինչև բոլոր թերությունները չլուծվեն: Samsung-ն ընդունել է խնդիրները և ներողություն խնդրել՝ դժգոհ հաճախորդներին առաջարկելով վերադարձնել գումարը կամ փոխարինել ականջակալները:

Հիշեցնենք, որ այս ականջակալների համաշխարհային վաճառքի մեկնարկը նախատեսված է հուլիսի 24-ին։


 
 
 
 
  • Archive