Iris Dating-ը ծանոթությունների նմանատիպ հավելվածներից տարբերվում է նրանով, որ այն մարդուն առաջարկում է պոտենցիալ զուգընկերներ, որոնց դեմքերը նրան առավել գրավիչ են թվում։
Ինչպե՞ս է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիան հասկանում, թե որ դեմքը դուր կգա այս կամ այն մարդուն: Ինչո՞ւ մարդու դեմքի գրավչությունը կարող է ավելի կարևոր լինել հաջող հարաբերությունների համար, քան այլ չափանիշները կամ համատեղելիությունը: Եվ ինչպե՞ս է ԱԲ-ն, որն Iris Dating-ում մարդկանց օգնում է գտնել համապատասխան զուգընկերներ, հիմք դարձել բոլորովին այլ հավելվածի համար, որն օգնում է հասկանալ, թե կոսմետիկ ինչպիսի միջամտությունները մարդուն առավել գրավիչ կդարձնեն մյուսների համար:
Այս ամենի մասին կարող եք տեղեկանալ Ideal Match Inc-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, irisdating.com, bestlook.ai պրոդուկտների մշակող, ԱՄՆ 13 արտոնագրերի սեփականատեր Իգոր Խալաթյանի հետ հարցազրույցից։
Գիտության և ժամանակակից տեխնոլոգիաների մասին հարցազրույցների շարքի գործընկերն է Team Telecom Armenia-ն։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում