Samsung-ը թողարկել է Galaxy Watch FE խելացի ժամացույցը, որը բյուջետային այլընտրանք է առաջատար մոդելներին։ Այս մասին հայտնում է SamMobile կայքը։
Galaxy Watch FE-ն առաջարկվում է միայն մեկ չափով՝ 40 մմ, որն ունի 1,2 դյույմանոց OLED էկրան՝ 396 x 396 պիքսել կետայնությամբ, պաշտպանված է շափյուղա ապակիով։ Ժամացույցը, որի աշխատանքի համար պատասխանատու է Exynos W920 պրոցեսորը, ունի 1,5 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներկառուցված հիշողություն։
Ի թիվս այլ հնարավորությունների՝ այն ունի 247 մԱ/ժ մարտկոց, NFC անկոնտակտ վճարումների համար և OneUI 5 Watch օպերացիոն համակարգ՝ հիմնված Wear OS 4-ի վրա։
Ժամացույցը ստացել է սրտի զարկերի մոնիտորինգի գործառույթ, որն օգտատիրոջը ծանուցում է նորմայից դուրս ցուցանիշների մասին։ Սմարթֆոնը նաև կատարում է էլեկտրասրտագրության չափումներ, մարմնի կազմվածքի վերլուծություն և ունի սպորտային ռեժիմներր: Ժամացույցի պատյանը պաշտպանված է IP68, 5ATM և MIL-STD-810G ստանդարտներով։
Նոր Galaxy Watch FE (Bluetooth)-ը վաճառքում կհայտնվի $200 գնով, իսկ LTE տարբերակը՝ $250-ով։
Հուլիսի 10-ին տեղի կունենա Galaxy Unpacked խորագրով շնորհանդեսը, որի ժամանակ էլ ակնկալվում է, որ կներկայացվեն Samsung ծալվող նոր սմարթֆոնները, խելացի մատանին և Watch7 ժամացույցները։
ամիս
շաբաթ
օր