Huawei ընկերությունը ներկայացրել է Watch GT3 SE խելացի ժամացույցը, որն ունի մի շարք գրավիչ առանձնահատկություններ և էլ ավելի գրավիչ գին։Ժամացույցը կշռում է ընդամենը 35,6 գրամ (առանց գոտու), իսկ պատյանի հաստությունը 11 մմ է։ Ժամացույցը կարող է աշխատել -20℃ – +45℃ ջերմաստիճանի պայմաններում։ Huawei նոր սարքն ունի կլոր գունավոր AMOLED էկրան՝ 1,43 դյույմ տրամագծով և 466 x 466 պիքսել լուծաչափով։ Էկրանը պաշտպանված է Corning Gorilla Glass թրծված ապակիով:
Ավելին, սարքը համապատասխանում է ջրակայունության ISO 22810:2010 ստանդարտին (ջրակայուն է մինչև 50 մ խորություն), այնպես որ այն կարելի է չհանել փոքր խորությունների դեպքում, օրինակ՝ լողավազաններում կամ ծովում ջրային սպորտով զբաղվելիս: Սակայն, ըստ արտադրողի, ժամացույցը խորհուրդ չի տրվում կրել դայվինգի կամ ջրային դահուկներ քշելու ժամանակ։
Ինչ վերաբերում է մարտկոցին և դրա ավտոնոմ աշխատանքին, էներգախնայողության ռեժիմում ժամացույցը կարող է աշխատել մինչև 14 օր, իսկ նորմալ ռեժիմում՝ մոտ 7 օր:
Huawei Watch GT3 SE-ն ունի նաև մարզման ավելի քան 100 ռեժիմ, TruSeen 5.0+ և TruSleep 3.0 տեխնոլոգիաներ: Այն կարող է նաև վերահսկել սրտի բաբախումների հաճախությունը և SpO2-ը, քունը, սթրեսը և դաշտանային ցիկլը:
Ժամացույցն ունի նաև GPS ընդունիչ։ Ներկառուցված SIM քարտ չկա, բայց եթե Bluetooth-ի միջոցով այն միացվի սմարթֆոնին, ապա հնարավոր կլինի նաև դրանով զանգեր կատարել։
Եվրոպայում ժամացույցը կարժենա 180 եվրո։ Այս գինն ավելի քան մրցունակ է նմանատիպ բնութագրերով այլ ժամացույցների համեմատ: Իսկ մինչ նոյեմբերի 17-ը դրանք պատվիրողներին խոստացել են նաև բոնուս՝ Huawei Scale 3 կշեռքի տեսքով։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում