Նոր A16 բիոնիկ չիպ, USB-C միակցիչ․ Apple-ը ներկայացրել է Iphone 15-ը

12 սեպտեմբերի, 2023  22:07

Apple-ն այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնը։ Ամենաուշագրավ փոփոխություններից մեկն այն է, որ նախկին Lightning-ի փոխարեն նոր սմարթֆոնն ունի USB-C միակցիչ, ինչի մասին վերջին ամիսներին բազմաթիվ ինսայդերներ տեղեկացնում էին։

Iphone 15-ը նաև ունի Dynamic Island կտրվածք, որն այժմ հասանելի է այս շարքի բոլոր հեռախոսներում։ Dynamic Island-ը առաջարկում է մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում՝ ավիաընկերությունների մասին տեղեկություններ:

Նոր սմարթֆոնն ունի Apple-ի Super Retina XDR էկրան՝ 6,1 դյույմ, իսկ Plus մոդելի դեպքում էկրանի չափը 6,7 դյույմ է:

Հեռախոսն ունի 48 ՄՊ հիմնական տեսախցիկ, բարելավված խոշորացում 2x հեռաֆոտո «օպտիկական որակով», որը կարող է ավելի լավ լուսանկարներ ստանալ՝ չաղճատելով պատկերի որակը։

Լուսանկարելու ժամանակ մեքենայական ուսուցման շնորհիվ սմարթֆոնն այժմ ինքնուրույն կհասկանա, թե արդյոք մարդու է նկարում, թե ընտանի կենդանու և արդյոք սուբյեկտը կադրում է, թե ոչ։

Բացի դրանից, բարելավվել է նաև HDR ռեժիմը, որն օգտագործում է առջևի տեսախցիկի խորության ցուցիչը՝ պատկերում առկա առարկաները տարբերելու և ավելի ամբողջական գունային սպեկտր առաջարկելու համար:

Սարքը սնուցվում է նոր A16 բիոնիկ չիպով, որն ունի վեց միջուկանի GPU: Չիպը նաև տրամադրում է Ultrawideband, որն առաջարկում է բարելավված FindMy ֆունկցիոնալը, որն առկա է նաև նոր Apple Watch Series 9-ում:

Հեռախոսը հասանելի է դեղին, կանաչ, կապույտ, սև և վարդագույն:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում