Ի՞նչ կստացվի մկնիկի և ստեղնաշարի «խաչասերումից»․ կորեացի դիզայներն անսովոր սարք է ցուցադրել (լուսանկար)

25 մայիսի, 2023  14:15

Հարավկորեացի դիզայներ Հիզին Ջուն ներկայացրել է համակարգչային մկնիկի կոնցեպտ, որը մկնիկի և ստեղնաշարի խաչասերման արդյունքի է նման․ սովորական կոճակների փոխարեն մկնիկն ստացել է ստեղնաշարի մեխանիկական ստեղն։ Դրանց արանքում չկա ավանդական փոքրիկ անիվը, փոխարենը ստեղների տակ տեղադրված է սենսորային վահանակ:    

Օգտագտերերի ցանկությամբ ստեղները, ինչպես մեխանիկական ստեղնաշարում, կարող են փոխարինվել ուրիշներով: Օգտագործողները կարող են նաև փոխել անջատիչները, ստեղների գույները և մկնիկի կորպուսը: Բացի դրանից, ստեղների գործողությունները կարելի է կարգավորել տարբեր ծրագրեր գործարկելու համար:

Ինչպես նշում է Yankodesign.com-ը, թեև սարքն, իհարկե, դիզայնի առումով հետաքրքիր տեսք ունի, այս մկնիկը, այդուհանդերձ, խնդիրներ ունի էրգոնոմիկայի հետ: Այսպիսի ստեղները, հատկապես բազմաթիվ անգամ, անշուշտ անհարմար կլինի: Մկնիկի ձևը կարող է հանգեցնել ձեռքի և դաստակի սխալ դիրքավորման, իսկ մկնիկին փոխարինող սենսորային վահանակի թեքությունն էլ ավելի կվատացնի իրավիճակը:

Մկնիկն աշխատում է Bluetooth-ով և կարող է միանալ միաժամանակ երեք սարքի, լիցքավորվում է USB Type-C մալուխով։

Դեռ հայտնի չէ՝ նման մկնիկ արդյոք երբևէ կհայտնվի վաճառքում, թե կմնա միայն կոնցեպտ։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում