Meta ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության իր նոր ակնոցը՝ Quest Pro-ն։ Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն այն ներկայացրել է ծրագրավորողների համար անցկացված առցանց միջոցառման ժամանակ։
Նոր սարքն արժե 1,499 ԱՄՆ դոլար և գրեթե չորս անգամ գերազանցում է Meta-ի ներկայիս ակնոցի՝ Quest 2-ի գինը, որն սկսվում է $399-ից:
Quest Pro-ն ունի ավելի բարակ ոսպնյակներ, կոր մարտկոցը հետևի մասում է՝ գլխին ամրացվող ժապավենի վրա և ինքնակառավարվող կարգավորիչներ:
Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան իր հերթին ասել է, որ Quest Pro-ում հասանելի կլինի Windows 365 գրասենյակային պլատֆորմը, քանի որ Meta-ն փորձում է խառը և վիրտուալ իրականությունը դիրքավորել որպես աշխատանքային գործիք, ինչպես նաև որպես զվարճանքի ձև:
Meta-ի նորույթը համալրված է Snapdragon XR2-Plus պրոցեսորով, որն աշխատում է 12 ԳԲ օպերատիվ հիշողության և 256 ԳԲ ներքին հիշողության հետ համատեղ։
Ակնոցն ունի երկու էկրան՝ 1800x1920 պիքսել լուծաչափով՝ 90 Հց թարմացման արագությամբ և իր նախորդի հետ համեմատ 75%-ով բարելավված պատկերի կոնտրաստով։
Առանց վերալիցքավորման Quest Pro-ն կարող է աշխատել մինչև երկու ժամ:
Meta-ի նոր սարքի մատակարարումները կսկսվեն հոկտեմբերի 25-ից:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում