Գյումրիում անցկացվել է Gyumri Game Conference-ը

6 մայիսի, 2024  10:38

Առաջին անգամ Հայաստանում՝ Գյումրիում, անցկացվել է Gyumri Game Conference-ը՝ միջազգային կառույցների և խաղային արդյունաբերության ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմամբ ու աջակցությամբ։ Միջոցառումն անցկացվել է մայիսի 4-5-ը, կազմակերպիչներն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Revolution Origins-ը։

«Գյումրին, լինելով մշակութային մայրաքաղաք, մուտք է գործում ինտերակտիվ մեդիայի և խաղերի ստեղծման ոլորտ, որը մեկտեղում է արվեստը, սպորտը, մշակույթը և տեխնոլոգիաները․ Gyumri Game Conference-ը խաղային արդյունաբերության ոլորտի բացահայտման բացառիկ հնարավորություն է»,- ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում Գյումրու տեխնոլոգիական կենտրոն ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

Gyumri Game Conference 3 (1).jpg (580 KB)

Միջոցառման ընթացքում խաղային տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 20 փորձագետներ և մասնագետներ հանդես են եկել բանախոսություններով։ Միջոցառմանը ներկա են եղել նաև կառավարության, ՏԻՄ-ի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և գործընկերներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԲՏԱ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների, Շիրակի մարզպետի ներկայացուցիչներ, «ՅՈՒՆԻՍԵՖ» Հայաստանից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից ներկայացուցիչներ ինչպես նաև Sperasoft, Wilder World, G5 Games, High Ground, Revolutions Origins ընկերություններից ներկայացուցիչներ։

Gyumri Game Conference 5 (1).jpg (999 KB) 

Համաժողովի շրջանակում կազմակերպվել են բազում մրցույթներ և հետաքրքիր խաղեր, որոնցից մեկն էլ Imagination Challenge-ն է, այն անցկացվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Նշենք նաև, որ համաժողովի ընթացքում անցկացվել է Imagination Challenge» մրցույթի ամփոփման փուլ։ Մրցույթի շրջանակում մասնակիցներին տրվել է «դատարկ կերպար» առանց որևէ դետալի և միջավայրի, մրցույթի մասնակիցները գործի դնելով թվային դիզայնի, 3D մոդելավորման իրենց գիտելիքները և ստեղծագործ մտածողությունը ձևափոխել են այդ կերպարը, գունավորել, կերպարանափոխել այն և ստացել այլ կերպար՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով․ մրցույթի պարտադիր պայմանն այն է եղել, որ չփովխի կերպարի դիրքը։ Մրցույթը նախատեսված էր մինչև 24 տարեկան երիտասարդների համար։ 

Համաժողովի շրջանակում անցկացվել է նաև մրցույթ, որի ընթացքում ներկաները նախապես պետք է գտնեին Գյումրիում հայտնի հինգ վայրերում թաքնված խաղային կերպարների 3D մոդելներ և ներկայացնեն՝ մրցանակների արժանանալու նպատակով։

Շենքում առկա էին խաղային գոտիներ (թվային և անալոգ, VR գոտի), որոնք հնարավորություն էին տալիս ներկաներին տեղում փորձարկել թվային և անալոգ խաղեր, հայտնվել այլ իրականությունում և զգալ իրենց խաղերի ստեղծման ինտերակտիվ ոլորտում։

 Gyumri Game Conference 5 (2).jpg (718 KB)

Gyumri Game Conference 3 (2).jpg (828 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ