Գործարկվել է աշխատանք գտնելու և առաջարկելու պետական առաջին մասշտաբային հարթակը՝ e-work.am-ը

3 մայիսի, 2024  16:33

Մայիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ «e-work.am»-ի պաշտոնական շնորհանդեսը, որի նպատակն է կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղել հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրողների միջև կապը։

Ինչպես տեղեկացնում է ԲՏԱՆ մամուլի ծառայությունը, հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում անդրադարձել է տվյալների քաղաքականությանը, մասնավորապես՝ տվյալների հավաքագրմանը, համադրելիությանը, փոխգործելիությանը և կիբեռհարթություններում տվյալների պաշտպանվածությանը:

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը, ձեռնարկվող օրենսդրական բարեփոխումները, աշխատանքային շուկայի ձևավորման համատեքստում կարևորել է մարդկային տաղանդների, ունակությունների զարգացմանն ուղղված մշտական աշխատանքները, խոսել նախարարության կողմից իրականացվող կադրերի վերաորակավորման, կարողությունների զարգացման ծրագրերի մասին:

Միջոցառման շրջանակում կազմակերպել է նաև աշխատանքային տոնավաճառ, որին մասնակցել են մի շարք առաջատար գործատուներ:

Հարթակը գործարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մշակել՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը:

e-work.am 3 (2).jpg (224 KB)
e-work.am 4.jpg (203 KB)
e-work.am 3 (1).jpg (199 KB) 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ