BAR Plus 2024. Samsung-ը ներկայացրել է USB կրիչ, որը կարող է 72 ժամ դիմանալ աղի ջրում (լուսանկար)

23 ապրիլի, 2024  17:30

Samsung-ը ներկայացրել է Samsung BAR Plus 2024 USB կրիչ, որը մի շարք բավականին հետաքրքիր առանձնահատկություններ ունի։ Մասնավորապես, այն պատրաստված է մետաղից և կարող է 72 ժամ դիմանալ աղի ջրում հայտնվելու դեպքում։ Կրիչը նաև նորմալ աշխատում է 0 °C-ից +60 °C ջերմաստիճանի պարագայում:

Ինչ վերաբերում է այլ բնութագրերին, Samsung BAR Plus-ն օգտագործում է USB 3.2 Gen 1 Type-A ինտերֆեյս: 512 ԳԲ տարողությամբ տարբերակն առաջարկում է տվյալների փոխանցման 400 ՄԲ/վ արագություն:

Samsung BAR Plus 2024 1.png (257 KB)

Սկավառակն արդեն հասանելի է Չինաստանում 11-ից 63 դոլարով։ Գինը կախված է հիշողության ծավալից.

  • 64 ԳԲ — 11 դոլար,
  • 128 ԳԲ — 16 դոլար,
  • 256 ԳԲ — 30 դոլար,
  • 512 ԳԲ — 63 դոլար։

Կրիչը վաճառվում է հինգ տարվա երաշխիքով, ինչն այսօրվա չափանիշներով բավականին զգալի ցուցանիշ է:

Samsung BAR Plus 2024 2.png (261 KB)


 
 
 
 
  • Արխիվ