AMD Ryzen 7 պրոցեսոր, 24 ԳԲ օպերատիվ հիշողություն և ընդամենը 550 դոլար. Mechrevo-ն ներկայացրել է էժան և հզոր նոութբուք (ֆոտո)

15 ապրիլի, 2024  18:34

Չինական Mechrevo ընկերությունը ներկայացրել է նոր նոութբուք՝ Unbounded 14X Ryzen Edition, որը հագեցած է հզոր պրոցեսորով և վաճառվում է բավականին ցածր գնով՝ ընդամենը մոտ 550 դոլար։

Ինչպես հայտնում է ITHome պորտալը, նոութբուքը ստացել է ութմիջուկանի AMD Ryzen 7 8845HS պրոցեսոր, 24 ԳԲ օպերատիվ հիշողություն և 1 ՏԲ պինդ վիճակի սկավառակ։ Նոթբուքի էկրանը 14 դյույմանոց IPS է՝ 2880x1800 պիքսել լուծաչափով, 120 Հց թարմացման արագությամբ, 400 նիտ պայծառությամբ և sRGB գունային տարածության 100% ծածկույթով։

Mechrevo Unbounded 14X Ryzen Edition 1.jpg (171 KB)

Մարտկոցի հզորությունը 80 վժ է; փաթեթում ներառված է 100 Վտ լիցքավորում։ Նոթբուքը գալիս է սեփական Control Center 5.0 հավելվածով, որը թույլ է տալիս կարգավորել պրոցեսորի էներգիայի սպառումը 25, 45 կամ 65 Վտ մակարդակներում:

Mechrevo Unbounded 14X Ryzen Edition-ը կշռում է ընդամենը 1,45 կգ։ Նոթբուքն ունի ալյումինե կորպուս։ Ինչ վերաբերում է այլ բնութագրերին, այն ունի USB 4, USB-C, USB-A 3.2 Gen 1, USB-A 2.0, RJ45 և HDMI 2.1 միակցիչներ:

Mechrevo Unbounded 14X Ryzen Edition 2.jpg (230 KB)


 
 
 
 
  • Արխիվ