Արհեստական ​​բանականությունը չի կարողանա կատարել հեշտ առաջադրանքներ․ Բիլ Գեյթս

29 մարտի, 2024  16:17

Միլիարդատեր, բարերար և Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ արհեստական ​բանականությանը լավ օրեր չեն սպասվում, քանի որ այն չի կարողանա հաղթահարել պարզ առաջադրանքները։ Այս մասին նա ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում։

Գեյթսի կարծիքով՝ աշխարհն այժմ գտնվում է արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ շփման սկզբնական փուլում։ Նրա կարծիքով՝ մարդկությանը թվում է, թե նեյրոնային ցանցերը մեծ հնարավորություններ են տալիս, սակայն դրանց հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում։

«Սրանք արհեստական բանականության վաղ օրերն են: Այն կանի բաներ, որոնք դուք դժվար եք համարում, և այնուհետև չի կարողանա անել մի բան, որը ձեր կարծիքով հեշտ է: Թվում է, թե արհեստական բանականությունը հսկայական հնարավորություն է, բայց դրա հետ կապված որոշ մարտահրավերներ կան»,- ասել է նա:

Արհեստական բանականության զարգացման հարուցած խնդիրներից մեկը դիփֆեյքն է, երբ չարագործները ազդեցիկ մարդկանց դեմքով և նրանց ձայնով կեղծ տեսանյութեր են տարածքում՝ դրանով իսկ ազդելով հասարակության վրա: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ իր կարծիքով՝ այս սպառնալիքի լուծումը կարող է լինել արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության պարտադիր պիտակավորումը։


 
 
 
 
  • Արխիվ