Աստղագետները պատահաբար 49 նոր գալակտիկա են հայտնաբերել՝ ընդամենը 3 ժամում

29 մարտի, 2024  20:29

Աստղագետների թիմը Հարավային Աֆրիկայում տեղակայված MeerKAT ռադիոաստղադիտակների կիրառմամբ փորձել է ուսումնասիրել աստղաստեղծ գազը մեկ ռադիոգալակտիկայում։ Սակայն փոխարենը նրանք ընդամենը երեք ժամում հայտնաբերել են 49 նոր գալակտիկա, որոնք հարուստ են գազով։ Գալակտիկաներն ստացել են 49ers անունը։

Արևմտյան Ավստրալիայում գտնվող Կուրտինի համալսարանի Ռադիոաստղագիտության հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICRAR) գիտաշխատող, հետազոտության ղեկավար Մարսին Գլովացկին համարում է, որ 49 նոր գալակտիկաները աստղագետների համար «ոսկե բեկորներ» են։ Նրա կարծիքով՝ դրանց հայտնագործումը կարող է նույնքան պատահական լինել, որքան ոսկու առաջին հատիկների հայտնաբերումը Կոլոմայի Սաթեր սղոցարանում, որը նշանավորեց Կալիֆոռնիայի ոսկու տենդի սկիզբը 1848-ին:

«Ես չէի սպասում, որ այսքան կարճ ժամանակում կգտնեմ գրեթե 50 նոր գալակտիկա: Օգտագործելով գալակտիկաների որոնման տարբեր մեթոդներ, որոնք կիրառվել են MeerKAT-ի այլ ուսումնասիրություններում, մենք կարողացանք հայտնաբերել այս բոլոր գալակտիկաները և բացահայտել դրանցում պարունակվող գազը»- ասել է Գլովացկին։

Նոր հայտնաբերված 49 գալակտիկաներից շատերը գտնվում են միմյանց մոտ և կազմում են գալակտիկաների խմբեր։


 
 
 
 
  • Արխիվ