Ինչպիսին էր 2023-ը Հայաստանի գիտության համար, ինձ ձեռքբերումներ և խնդիրներ կան. հարցազրույց «Գիտուժ»-ի անդամ Տիգրան Շահվերդյանի հետ (վիդեո)

24 դեկտեմբերի, 2023  12:03

2023 թվականը գիտական աշխարհին մեծ դրական փոփոխություններ չի բերել, իսկ բազմաթիվ խորքային խնդիրները մնում են չլուծված։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը։

«Կան, իհարկե, փոփոխություններ, օրինակ՝ 2018 թվականի համեմատ գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծախսերը 2-2․5 անգամ ավելացել են։ Սակայն այս ցուցանիշը պետք է նայել բյուջեի ընդհանուր ծախսերի և ՀՆԱ-ի տոկոսաբաժնի մեջ։ Այս տեսանկյունից դիտարկելիս մեծ փոփոխություն տեղի չի ունեցել՝ շուրջ 20 տոկոս ավելացում»,- ասաց նա։

Այս ծախսերի բացասական կողմը, ըստ մասնագետի, դրանց բաշխումն է․ «Դրանք բաղկացած են երկու գումարելիներից՝ բարձրագույն կրթության և գիտության կողմից իրակացվող հետազոտությունների ծախսեր և ռազմարդյունաբերության կոմիտեի ծախսեր։ Այս բաժինների միջև խզումը զգալի է․ ծախսերի 80 տոկոսից ավելն ուղղված է ֆունդամենտալ հետազոտություններին, մինչդեռ այլ երկրներում ընդունված է 50 տոկոսից ավելին ուղղել կիրառական հետազոտություններին»։

Շահվերդյանն ընդգծում է՝ անհրաժեշտ է ոճ թե ծախսերի վերաբաշխում իրականացնել, այլ մեծացնել գիտության ֆինանսավորումը։

Մասնագետի կարծիքով՝ մեկ այլ խնդիր է նաև այն, որ չնայած փոքր բյուջեին՝ ծախսերը թերակատարվում են․ «Ռազմարդյունաբերության կոմիտեն անցած տարի ծախսել է բյուջեի 60 տոկոսը կամ 5,2 միլիարդ դրամից մոտ 3 միլիարդը։ Տպավորություն է, որ այնտեղ մենք խնդիր չունենք լուծելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ