Մոտավորապես 3 միլիոն բնակչություն ունեցող փոքր երկիրը՝ Հայաստանը, արագորեն վերածվում է համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգի նշանակալի խաղացողի: Այսօր՝ հոկտեմբերի 10-ին DigiConf-ի շրջանակում իր հիմնական ելույթի ժամանակ հայտարարել է NVIDIA-ի փոխնախագահ, Ռև Լեբարեդյանը:
Լիբարիտյանը գովաբանել է հայ ընկերակցությանն ու կազմակերպությունների, մասնավորապես՝ UATE-ի ջանքերը, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր տեխնոլոգիական բազա: «Դա վկայում է այն զարմանալի աշխատանքի մասին, որը տեղական ընկերակցությանը կատարել է Հայաստանը տեխնոլոգիաների առաջատար դիրք զբաղեցնելու համար»,- նշել է նա: Ըստ Լեբարիդյանի՝ մտավոր կապիտալը երկրին հնարավորություն է տալիս նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական համայնքում:
Էներգետիկ ներուժն իբրև առաջընթացի շարժիչ ուժ
Լեբարեդյանը առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի էներգետիկ ներուժը իբրև տեխնոլոգիական զարգացման հիմնական գործոն: «Հայաստանն օժտված է զգալի էներգետիկ ռեսուրսներով, հատկապես՝ արևային էներգիայով, սակայն չունի դրանք արդյունավետորեն արտահանելու ունակություն»,- պարզաբանեց նա: Ընդսմին, արհեստական բանականության գործարանների զարգացմանը զուգընթաց երկիրն ի վիճակի է այդ էներգիան փոխակերպել գիտելիքի, որը համաշխարհային շուկայում բարձր արժեք ունի: «Մենք կարող ենք էներգիան վերամշակել տոկենների՝ թվային գիտելիքների, որոնք կարելի են պահել և տարածել ամբողջ աշխարհում»,- ասում է Լեբարեդյանը: Նրա համոզմամբ՝ դա Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ընձեռում օգտագործելու ավելցուկային էներգիան՝ մեծ շահութաբերություն ապահովող արտադրանք ստեղծելու համար։
Firebird նախագիծը. ներդրումներ ապագայում
Այս համատեքստում առանցքային իրադարձություն էր 2025 թվականի հուլիսին արհեստական բանականության Firebird գործարանի կառուցման մասին հայտարարությունը, որի ներդրումը կկազմի 500 միլիոն դոլար: «Մենք միավորել ենք ուժերը կառավարության, տեղական հիմնադիրների և NVIDIA-ի հետ՝ այս նախագիծն իրականացնելու նպատակով»,- ասում է Լիբարիտյանը: Նա ընդգծեց, որ Firebird-ը Հայաստանի համար դառնալու է արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանի էլեկտրակայանի համարժեքը՝ երկրին զգալի մրցակցային առավելություն ապահովելով: Արհեստական բանականության գործարանը Հայաստանի ավելցուկային էներգետիկ ներուժը կօգտագործի՝ տվյալները վերամշակելու և աշխարհով մեկ արտահանվող գիտելիքների վերածելու համար։
Տնտեսական և կրթական ներուժը
Լեբարեդյանը Firebird արհեստական բանականության գործարանը համարում է գործիք՝ Հայաստանի կրթական և հետազոտական բազան ամրապնդելու համար: «Նույնիսկ Սթենֆորդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) նման առաջատար համալսարանները գերհամակարգիչների հասանելիություն չունեն: Մինչդեռ մենք կունենանք,- նշեց նա: -Դա հնարավորոթյուն կընձեռի ներգրավվել տաղանդավոր մասնագետների, ուսուցանել տեղական հետազոտողներին և աջակցել ստարտափներին՝ տեխնոլոգիական էկոհամակարգի համար աճի ցիկլ ստեղծելով։
Նա նշեց նաև, որ արհեստական բանականության գործարանների կառուցումն ու կառավարումն ինքնին արժեքավոր հմտություն է։ «Նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես դա անել, կլինեն առաջատարներ, ինչպես General Electric-ը էլեկտրականության դարաշրջանում»,- պարզաբանեց Լեբարեդյանը։ Հայաստանը ի վիճակի է ոչ միայն զարգացնել սեփական ներքին ենթակառուցվածքները, այլև գիտելիքներ և ծառայություններ արտահանել՝ բազմատրիլիոն դոլարանոց արդյունաբերության մասնակցելով։






