Հունիսի 23-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «BSides Yerevan 2023» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովը։
BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող և ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրների 220 քաղաքում։
Այս տարի միջոցառումը հյուրընկալվում է նաև Երևանում և կանցկացվի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Տերյան 105, Պոլիտեխնիկի №10 մասնաշենք, 6-րդ հարկ):
Համաժողովի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։
Միջոցառմանը ելույթներով հանդես կգան կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտերկրից:
Համաժողովը կմեկնարկի ժամը 12։00 և կտևի մինչև 18:00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 545 343 հեռախոսահամարով։






