Մարտի 28-ին 5 մոլորակների շքերթ տեղի կունենա․ Յուպիտերը, Մերկուրին, Ուրանը, Մարսը և Վեներան կշարվեն մեկ գծի վրա

10:24    20 մարտի, 2023

Մարտի 28-ին Երկիր մոլորակից հնարավոր կլինի հետևել աստղագիտական ​ հազվագյուտ ​իրադարձության, որը կոչվում է մոլորակների մեծ հավասարեցում։ Հանրության համար այն ավելի հայտնի է որպես մոլորակների շքերթ. մայրամուտից անմիջապես հետո Յուպիտերը, Մերկուրին, Ուրանը, Մարսը և Վեներան կշարվեն նույն գծի վրա ոչ մեծ տարածքում:

Մարտի 28-ին Մերկուրին և Յուպիտերը շատ վառ կփայլեն գիշերային երկնքում, դրանք հնարավոր կլինի տեսնել հորիզոնին մոտ հատվածում: Վեներան կլինի դրանց վերևում, իսկ Մարսը՝ Լուսնի առաջին քառորդի մոտ հատվածում: Ամենայն հավանականությամբ, բոլոր չորս մոլորակները կարելի է տեսնել անզեն աչքով (եթե եղանակը պարզ լինի): Այնուամենայնիվ, Ուրանը դիտելու համար անհրաժեշտ կլինի հեռադիտակ կամ աստղադիտակ։

Բոլոր հինգ մոլորակները կարելի է դիտել մեր մոլորակից երկնքի 50 աստիճան անկյան տակ հատվածում. Երկրի մակերևույթից դրանց նայելիս կթվա, թե մոլորակները մոտ են միմյանց:

Մեկ գծի վրա երկու կամ երեք մոլորակներ հաճախ են շարվում, և այս երևույթը կոչվում է մոլորակների մինի կամ փոքր հավասարեցում: Այնուամենայնիվ, հինգ կամ ավելի մոլորակները մի գծի վրա բավականին հազվադեպ են հավասարվում. վերջին տարիներին նման երևույթ նկատվել է 2022 թ․ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն. դրանց շքերթը տեսանելի էր հյուսիսային կիսագնդից), 2020 թ․ և 2016 թ․։

Մոլորակների շքերթները 2023 թ․

Ինչպես հայտնում է Starwalk-ը, այս տարի Երկրից տեսանելի կլինեն մոլորակների ևս մի քանի հավասարեցումներ.

Մոլորակների ամենասպասված հավասարեցումները առաջիկա 400 տարում

Ահա մոլորակային մի քանի ակնկալվող հավասարեցումներ, որոնց մասին խոսվում է լրատվամիջոցներում և ակադեմիական շրջանակներում: Այս շքերթների ժամանակ համակարգի շատ մոլորակներ տեսանելի կլինեն միմյանց մոտ տարածքում: Սակայն շքերթների մեծ մասը տեղի կունենա ոչ շուտ։



© NEWS.am Medicine