Բացարձակ ռեկորդ․ Redmi-ի 300 Վտ հզորությամբ նոր լիցքավորիչը հեռախոսը կարող է լիովին լիցքավորել 5 րոպեում

21:31    28 փետրվարի, 2023

Redmi-ն ներկայացրել է մինչ օրս ամենաարագ և ամենահզոր լիցքավորիչը. ինչպես երևում է ընկերության հրապարակած թիզերում, լիցքավորման հզորությունը 300 Վտ է, և այն կարող է Redmi Note 12 Pro+-ի 4100 մԱ/ժ մարտկոցով հատուկ տարբերակը լիցքավորել ընդամենը մի քանի րոպեում։

Ըստ թիզերի՝ մարտկոցը մինչև 10% լիցքավորվում է 43 վայրկյանում, մինչև 50%՝ 2 րոպեում, մինչև 100%՝ 5 րոպեում։

Նախկինում Redmi-ն առաջարկել էր 210 Վտ արագ լիցքավորում Redmi Note 12 Explorer Edition-ի համար, որը կարող է 4300 մԱ/ժ մարտկոցն ամբողջությամբ լիցքավորել ընդամենը 9 րոպեում։

Մինչև վերջերս ամենաարագ լիցքավորվող սմարթֆոններից չեմպիոն էր համարվում Vivo-ի iQOO 10 Pro-ն, որն աջակցում է 200 Վտ լիցքավորում՝ հեռախոսն ամբողջությամբ լիցքավորելով 9 րոպե 48 վայրկյանում:

Ահա շատ արագ լիցքավորմամբ ևս մի քանի սմարթֆոն.



© NEWS.am Medicine