Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին անցանկալի թվային հարթակներից

14:38    24 փետրվարի, 2023

Ամեն օր ավելի ու ավելի դժվար է դառնում երեխաներին զերծ պահել համացանցում առկա անցանկալի բովանդակություն սպառելուց կամ հեռախոսով նախատեսվածից ավելի շատ ժամանակ անցկացնելուց։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեսանյութ է պատրաստել, որում ծանոթացնում է ծնողական վերահսկողության հիմնական գործիքներին, որոնք կօգնեն ապահովել երեխաների առցանց անվտանգությունը:

Ծնողական վերահսկողության թերևս ամենահայտնի ու կիրառվողներն են Bark-ը, Qustodio-ն, Google Family Link-ը, Kaspersky Safe Kids-ը և Norton Family-ն։

Հավելվածները հնարավորություն են տալիս իմանալ երեխայի գտնվելու վայրը, սահմանափակել նրա մուտքն անցանկալի կայքեր կամ հավելվածներ, հետևել օրվա ընթացքում առցանց տիրույթում ծախսած ժամանակին և բովանդակությանը։

Հավելվածների շնորհիվ ծնողները կարողանում են հասանելիություն ունենալ այն հավելվածներին ու կայքերին, որոնցով երեխան սովորում ու նոր գիտելիքներ է ձեռք բերում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

NEWS.am Tech-ն ավելի վաղ անդրադարձել էր թեմային «8 խորհուրդ, որոնց յուրաքանչյուր ծնող կարող է հետևել համացանցում երեխայի անվտանգությունն ապահովելու համար» հոդվածում։ 



© NEWS.am Medicine