Երևանում մեկնարկել է Մեծ լեզվական մոդելներին նվիրված «Armenia LLM Summer School»-ը

17:10    4 օգոստոսի, 2026

Երևանում մեկնարկել է «Armenia LLM Summer School»-ի երրորդ թողարկումը։ Օգոստոսի 3–7-ը AI9 Startup Campus-ում անցկացվող ինտենսիվ կրթական ծրագիրը համախմբել է մեծ լեզվական մոդելներով (LLM) զբաղվող ուսանողների, հետազոտողների և ոլորտի մասնագետների։

Ամառային դպրոցի նպատակն է լրացնել համալսարանական կրթության և արագ զարգացող LLM ոլորտի միջև առկա բացը՝ մասնակիցներին փոխանցելով ինչպես տեսական, այնպես էլ կիրառական գիտելիք։

Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն LLM-ների նախաուսուցումը, մասշտաբավորման օրենքները, հետուսուցումը, reinforcement learning-ը, test-time scaling-ը, գործակալական (agentic) ու reasoning համակարգերը, ինչպես նաև տեսալեզվային մոդելները, ռոբոտաշինությունը և world models-ը։

Без имени2.jpg (156 KB)

Դպրոցի առաջին դասախոսությունը կկարդա Պորտուգալիայում ԱԲ ոլորտի հիմնադիրներից, Instituto Superior Técnico-ի դոցենտ և Unbabel-ի AI հետազոտությունների փոխնախագահ Անդրե Մարտինսը (André Martins): Դասախոսների թվում են նաև, Արամ Մարկոսյանը (NVIDIA), Էդգար Սարգսյանը (NVIDIA), Իվան Մոշկովը (NVIDIA) և Արմեն Աղաջանյանը (Perceptron AI):

Ծրագիրը բաղկացած է տեսական դասախոսություններից և գործնական նախագծերից։ Գործնական պարապմունքների համար անհրաժեշտ հաշվողական ռեսուրսները տրամադրել են դպրեցի երկարամյա գործընկերներ Nebius-ը և Երևանի պետական համալսարանը։

Միջոցառումն իրականացվում է մի շարք առանցքային գործընկերների աջակցությամբ` AI9 Startup Campus-ը հանդես է գալիս որպես հյուրընկալող գործընկեր, ARCS.ai և PMI Science Armenia-ն:

Без имени3.jpg (84 KB)

Նախագծի կազմակերպչական թիմում ընդգրկված են «YerevaNN»-ի, «Perceptron AI»-ի, «NVIDIA»-ի, «USC / Amazon«-ի և «ServiceNow Research»-ի գիտնականներն ու մասնագետները:

«Armenia LLM Summer School»-ը նպատակ ունի ձևավորել գիտելիքի և նորարարության միջավայր՝ նպաստելով Հայաստանում և տարածաշրջանում ԱԲ հետազոտությունների զարգացմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել դպրոցի կայքէջ՝ armllm.github.io: Հետևեք դպրոցի նորություններին` https://www.linkedin.com/showcase/117034190/

Без имени4-1.jpg (173 KB)



© NEWS.am Medicine