ASUS Zenbook շարքը ներկայացված է նոութբուքների բավականին լայն տեսականիով՝ յուրաքանչյուր ճաշակի և գույնի համար. սրանք և՛ «դասական» նոութբուքներ են, և՛ ավելի անսովոր մոդելներ՝ կրկնակի OLED էկրանով, և՛ փոխարկելի մոդելներ, որոնք վերածվում են պլանշետների: Տեսականու նորագույն լրացումներից մեկը ASUS Zenbook 14 OLED-ն է՝ պրեմիում դասի թեթև և ոճային ուլտրաբուք, որին հաջողվել է բալանսավորել բարձր կատարողականությունը և կոմպակտ չափերը:
NEWS.am Tech-ը փորձարկել է 2022 թ․ UX3402ZA մոդելը OLED էկրանով, 12-րդ սերնդի Intel պրոցեսորով և Harman/Kardon աուդիոհամակարգով՝ Dolby Atmos-ի աջակցությամբ։
Արագ հայացք ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ի հիմնական բնութագրերին.
Օպերացիոն համակարգ |
Windows 11 Home/Pro |
Պրոցեսոր |
Intel® Core™ i7-1260P (4P+8E) Intel® Core™ i5-1240P (4P+8E) |
Գրաֆիկա |
Intel Iris Xe |
Էկրան |
14" 16:10 OLED 2.8K WQXGA (2880x1800) 90 Հց, 400 կդ/մ2 պայծառություն, 600 կդ/մ2 առավելագույն պայծառություն, կոնտրաստը՝ 1000,000:1, 0.2 միլիվայրկյան արձագանքման ժամանակ, սերտիֆիկացիա Display HDR True Black 500, գունային խորությունը մինչև 1,07 մլրդ, Pantone Validated և SGS սերտիֆիկատներ, փայլուն, ոչ սենսորային, 70% պակաս կապույտ լույս, էկրանի հարաբերական մակերեսը 92%, դիտման լայն անկյուններ, DCI-P3 ծածկույթ 100% |
Երկրորդ էկրան |
Առանց ScreenPad-ի |
Օպերատիվ հիշողություն |
8 կամ 16 ԳԲ LPDDR5՝ պլատայի վրա |
Կուտակիչ |
SSD 512 ԳԲ/1 ՏԲ PCIe 3.0 (UX5400) կամ PCIe 4.0 Performance SSD (UX5401) 32 ԳԲ Optane + 512 ԳԲ SSD (UX5400) |
Միակցիչներ |
2 Thunderbolt 4 USB-C (40 ԳԲիթ/վ, էկրան, Power Delivery լիցքավորում) 1 USB-A 3.2 1 HDMI 2.0b microSD աուդիոմիակցիչ 3,5-մմ |
Ինտերֆեյսներ |
2x2 գիգաբիթային դասի Wi-Fi 6 (802.11ax), Bluetooth 5.2 Ինֆրակարմիր տեսախցիկ 3D HD՝ Windows Hello-ի աջակցությամբ |
MyASUS սեփական ծրագրակազմ |
Համակարգի դիագնոստիկա Անվտանգ լիցքավորում Օդափոխիչի աշխատանքի ռեժիմներ Պատկերի օպտիմիզացում (Splendid) Տեսանյութի օպտիմիզացում (Tru2Life) Թեժ ստեղներ Wi-Fi ռոումինգի օպտիմիզացում AppDeals ծառայություն Link to MyASUS |
Կառավարում |
Լուսավորվող թաղանթային ստեղնաշար Ստեղների միջև տարածությունը՝ 1,4 մմ Կարգավորելի լուսավորությամբ Numberpad թաչփադ Մատնահետքի սկաներ միացման կոճակի վրա |
Այլ |
Տեսախցիկ 720p Harman/kardon աուդիոհամակարգ Ուղղորդող խոսափող |
Մարտկոց և սնուցում |
Մինչև 10 ժամ մարտկոցի ինքնավար աշխատանք; 75 Wh, 4 բջիջ; PSU 65W USB-C Բջջային մարտկոցներից և 5-20 Վ լիցքավորիչից լիցքավորվելու հնարավորություն; Power Delivery աջակցություն |
Չափերն ու քաշը Գույնը |
313х221х16,9 մմ, 1,39 կգ Կապույտ, բաց կանաչ |
ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ն իսկապես ոճային և ժամանակակից տեսք ունի. կորպուսը պատրաստված է ալյումինից, իսկ հաստությունը չի գերազանցում 16,9 մմ-ը, լայնությունը 313 մմ է, իսկ բարձրությունը՝ 221 մմ: OLED էկրանով նոութբուքը կշռում է ընդամենը 1,39 կգ, ինչը, իհարկե, մեծ առավելություն է. մեզանից շատերը հաճախ ստիպված են լինում իրենց հետ նոութբուք տանել աշխատանքի և ոչ միայն, և որքան քիչ է այն կշռում, այնքան մեր ուսերը քիչ կհոգնեն։
Սարքի դիզայնում օգտագործված են կերամիկայի վերականգնման ճապոնական արվեստի՝ կինցուգիի գաղափարները։ Էկրանի հետևի մասում փորագրված է ASUS-ի լոգոն՝ մինիմալիստական գծեր, որոնք ծալվելով կազմում են «A» տառը: Նոութբուքը ներկայացված է մուգ կապույտ և բաց կանաչ գույներով, վահանակի մակերեսը փայլատ է․ մի կողմից այն գեղեցիկ տեսք ունի, բայց մյուս կողմից՝ այն մաքուր պահելը որոշակի ջանք կպահանջի։
Ծխնու ErgoLift մեխանիզմը թույլ է տալիս էկրանը բացել 180°, ընդ որում, այն կարելի է բացել մեկ ձեռքով. պարտադիր չէ մյուս ձեռքով էլ նոութբուքը պահել հիմքից: Բացի դրանից, ծխնին սարքի հիմքը բարձրացնում է մի քանի աստիճանով, ինչը ապահովում է ավելի մեծ հարմարավետություն ստեղնաշարով աշխատելիս, բարելավված օդի հոսք և սառեցում, ինչպես նաև ապահովում է ավելի լավ ձայն աուդիո համակարգից, որն այստեղ, ինչպես նշվեց վերևում, կարգավորվում է Harman/Kardon-ի կողմից՝ Dolby Atmos-ի աջակցությամբ:
Ուլտրաբուքը համալրված է նորարարական NumberPad 2.0 թաչփադով (կարգավորվող լուսավորությամբ թվային ստեղնաշարը ներկառուցված է հենց թաչփադում) և էրգոնոմիկ ErgoSense ստեղնաշարով, որի ստեղները, չնայած սարքի կոմպակտ չափերին, 19 մմ են, ինչպես սեղանի համակարգիչների ստեղները, իսկ ստեղների միջև տարածությունը 1,4 մմ է: Այնպես որ, այս ստեղնաշարով աշխատելն ավելի հարմարավետ է, քան մյուս կոմպակտ նոութբուքների մեծ մասի դեպքում:
Ուլտրաբուքը կարող եք ապակողպել՝ հպվելով մատնահետքի ներկառուցված սկաներ ունեցող միացման կոճակին:
Ներկառուցված 720p վեբ-տեսախցիկն ունի ցած լուսավորության դեպքում աղմուկը նվազեցնող 3D համակարգ, ինչպես նաև օգտագործողի աչքին հետևելու ֆունկցիա:
Ինչ վերաբերում է միակցիչներին, ապա կա մեկ USB-A պորտ (լավ կլիներ, որ դրանք ավելի շատ լինեին), լրիվ չափի HDMI միակցիչ և 2 Thunderbolt 4/USB Type-C լիցքավորման, մոնիտորների և գերարագ սարքերի միացման համար, ինչպես նաև microSD քարտի ընթերցիչ (բայց ոչ SD) և ականջակալների համար 3,5 մմ աուդիո խցիկ:
2021-ից ի վեր ASUS-ն սկսեց իր նոութբուքներում ակտիվորեն ինտեգրել OLED էկրաններ, որոնք այսօր համարվում են ամենաառաջադեմ և պահանջվածներից մեկը. ASUS OLED էկրաններն ունեն արձագանքման բարձր արագություն, գունային պայծառություն և լավ կոնտրաստ:
ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ը հագեցած է 14 դյույմանոց 16:10 OLED բարակ շրջանակով էկրանով՝ 2880x1800 լուծաչափով, 90 Հց թարմացման արագությամբ (որի շնորհիվ դինամիկ տեսարանները ավելի հարթ են երևում), ունի բարձր պայծառություն (400 քդ/մ2, բայց առավելագույն պայծառությունը կարող է հասնել 600 քդ/մ2-ի) և կոնտրաստ (1000000:1), արձագանքման շատ կարճ ժամանակ (0,2 միլիվայրկյան, ինչը նկատելիորեն ավելի արագ է, քան դասական LCD էկրանների դեպքում), կինեմատոգրաֆիկ գունային գամմա (100% DCI-P3) և գունային խորություն՝ մինչև 1,07 մլրդ:
Էկրանի դիտման անկյունները բավականին լայն են, իսկ գունային վերարտադրումը բարձրորակ և ճշգրիտ. կան հետևյալ սերտիֆիկատները՝ Pantone Validated (որը ցույց է տալիս, որ էկրանն ապահովում է ոչ միայն ճշգրիտ գունային վերարտադրություն, այլև բացարձակ համապատասխանություն Pantone գույների հետ), Display HDR: True Black 500 (սևը էկրանին իսկապես սև է երևում) և SGS (տրվում է այն ապրանքներին, որոնք համապատասխանում են շրջակա միջավայրի համաշխարհային նորմերին): Էկրանն արձակում է 70%-ով ավելի քիչ կապույտ լույս, քան LCD էկրանները, ինչը այն դարձնում է աչքերի համար ավելի անվտանգ և հարմարավետ:
Այս բոլոր հատկանիշների շնորհիվ ASUS ուլտրաբուքի OLED էկրանները ստեղծում են հստակ, դետալիզացված, իրական պատկերներ՝ հարուստ երանգներով և գունային ճշգրիտ վերարտադրմամբ՝ անկախ էկրանի պայծառությունից:
Այս էկրանը իդեալական է լուսանկարների և տեսանյութերի պրոֆեսիոնալ մշակման համար, այդ իսկ պատճառով այն այդքան սիրված է այս ոլորտի շատ մասնագետների կողմից: Միաժամանակ, դրանով ֆիլմեր և տեսանյութեր դիտելը նույնպես շատ հաճելի է. գունային գամման հաճելի է աչքի համար, իսկ աչքերը շատ ավելի ուշ են հոգնում:
OLED ուլտրաբուքի բարձր արդյունավետությունն ապահովում է Intel Core i7-1260P պրոցեսորը (կամ Intel Core i5-1240P-ն մի փոքր ավելի համեստ տարբերակում)՝ Intel Iris Xe գրաֆիկական միջուկով։ Այս պրոցեսորներն ունեն 4 կատարողական և 8 էներգաարդյունավետ միջուկներ, որոնք թույլ են տալիս դինամիկ կերպով հավասարաչափ բաշխել ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով արդյունավետությունը՝ միաժամանակ թույլ տալով ավելի արդյունավետ օգտագործել մարտկոցի էներգիան:
Օպերատիվ հիշողությունը (LPDDR5) նոութբուքի տարբեր կոնֆիգուրացիաներում 8 կամ 16 գիգաբայթ է: Ինչ վերաբերում է ներկառուցված հիշողությանը, այն կարող է լինել 512GB/1TB PCIe 3.0 SSD (UX5400) կամ PCIe 4.0 Performance SSD (UX5401):
75 Վտ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է մինչև 18 ժամ ինքնավար աշխատանք։ Այն կարող եք լիցքավորել 65 Վտ հզորությամբ սնուցման աղբյուրից, ինչպես նաև բջջային մարտկոցից կամ սմարթֆոնի լիցքավորիչից։
Ինչ վերաբերում է ծրագրային ապահովմանը, ապա OLED նոութբուքը մատակարարվում է Windows 11 Home/Pro օպերացիոն համակարգով և նախապես ներբեռնված է մի շարք հավելվածներով և արդյունավետության օպտիմալացման ծառայություններով՝ նախատեսված սմարթֆոնների անխափան միացման, դիագնոստիկայի և տեխնիկական աջակցության համար:
ASUS նոութբուքները հայտնի են իրենց երկարակեցությամբ և դիմացկունությամբ, և լսելով չէ, որ NEWS.am Tech-ը գիտի այդ մասին. մի անգամ մեր լրագրողը մի ամբողջ բաժակ կոմպոտ թափեց բացված ASUS Zenbook UX305CA-ի վրա։ Անհրաժեշտ եղավ շտապ քանդել նոութբուքը և մաքրել ներսի հատվածը, բայց դրանից հետո այն շարունակեց աշխատել այնպես, կարծես ոչինչ չի եղել։
Ինչպես երևում է, իզուր չէ, որ Zenbook OLED շարքի նոութբուքները փորձարկվում են MIL-STD 810 ռազմական ստանդարտի համաձայն, որի ընթացքում ստուգվում է ընկնելու դեպքում դրա դիմացկունությունը, էքստրեմալ ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում դրա աշխատանքը: Այնուամենայնիվ, սա պատճառ չէ ծայրահեղությունների մեջ ընկնելու և այս նոութբուքները բարձրությունից գցելու, դրանք ձեզ հետ լողավազան քարշ տալու կամ դրանց վրա թեյ և սուրճ համտեսելու համար: Ռազմական ստանդարտներով փորձարկումն արվում է համոզվելու համար, որ նոութբուքները բավականաչափ ամուր և հուսալի են նորմալ աշխատանքային պայմաններում լավ աշխատելու և տեղափոխմանը առանց խնդիրների դիմանալու համար:
Այսպիսով…
ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ը բարակ և թեթև նոութբուք է՝ գունային ճշգրիտ վերարտադրմամբ հիանալի OLED էկրանով և հզոր պրոցեսորով, որոն ապահովում է բարձր կատարողականություն: Թերևս սա ամենաբազմակողմանի նոութբուքներից մեկն է, որն այսօր կարելի է գտնել շուկայում. այն իդեալական է թե՛ գրասենյակում փաստաթղթերի հետ աշխատելու, թե՛ դիզայնի ու խմբագրման (լուսանկարներ, տեսանյութեր, գրաֆիկա) և թե՛ հանգստի համար (ֆիլմեր և տեսանյութեր դիտելու համար):
Ցածր քաշի և համեստ չափերի շնորհիվ նոութբուքն իդեալական է նաև մասնավոր ուղևորությունների համար:
ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ով կարող եք նաև վիդեոխաղեր խաղալ, բայց հիշեք, որ կատարողականությունը հասկանալի պատճառներով թույլ կլինի, քանի որ ամեն դեպքում սա խաղային նոութբուք չէ, և ինտեգրված վիդեոքարտը նախատեսված չէ նորագույն AAA դասի խաղեր խաղալու համար՝ անգամ խաղի գրաֆիկայի կարգավորումները թուլացնելու դեպքում: Այնուամենայնիվ, ավելի հին խաղերի համար նոութբուքը ամբողջությամբ հարմար է: