Apple-ը շատ երկրներում բարձրացրել է նոր iPhone 14-ի գինը

13:57    9 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ-ում iPhone 14-ն արժե այնքան, որքան արժեր iPhone 13-ը: Սակայն այլ երկրներում նոր սմարթֆոնի գները բարձրացել են, ընդ որում, որոշ երկրներում՝ նկատելի։ Թվում է՝ միայն Չինաստանին է հաջողվել խուսափել թանկացումներից։

Այնուամենայնիվ թանկացո՞ւմ

Սեպտեմբերի 7-ին Apple-ը ազդարարեց 4 նոր iPhone-ի եւ մի քանի այլ ապրանքների մասին: Շատ վերլուծաբաններ սպասում էին, որ համատարած գնաճի պայմաններում նոր մոդելները նախորդներից ավելի թանկ կարժենան, սակայն ընկերության միջոցառման ժամանակ հայտարարված գները շատ չէին տարբերվում հներից։ Եվ դա շատերին զարմացրեց։ Իսկ ավելի ուշ պարզվեց, որ միայն ԱՄՆ-ում (եւ, ինչպես պարզվեց, Չինաստանում) նոր iPhone 14-ը կարժենա այնքան, որքան iPhone 13-ը (799 դոլար՝ բազային մոդելը, 1099 դոլար՝ iPhone 14 Pro Max-ը), իսկ այլ երկրներում սմարթֆոններն ավելի թանկ կլինեն։

Մյուս մոդելների գները, ինչպես պարզվեց, նույնպես նախորդ տարվա համեմատ աճել են։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, iPhone 14 Pro Max-ը կվաճառվի 150 ֆունտ սթեռլինգով ավելի թանկ, քան նախորդ տարվա համարժեքը։

Միաժամանակ, Չինաստանում, որին Apple-ը համարում է իր արտադրանքի առանցքային շուկաներից մեկը, նոր սմարթֆոնների գները չեն բարձրացել։

Թե որքան կարժենան նոր iPhone-ները Հայաստանում եւ տարածաշրջանի այլ երկրներում, դեռ հայտնի չէ։ Թերեւս շատ բան կախված կլինի նրանից, թե որ երկրից կներկրվեն։

Ինչո՞ւ են գներն աճել

Վերլուծաբանների կարծիքով՝ նոր սմարթֆոնների գների բարձրացման պատճառներից մեկը կարող է լինել դրանս մասերի թանկացումը եւ այլ արժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի բարձրացումը այն շուկաներում, որտեղ Apple-ը բարձրացրել է գները։



© NEWS.am Medicine