Ե՞րբ հասանելի կլինի MIUI 14 ինտերֆեյսի վերջնական տարբերակը և ո՞ր սմարթֆոններն ու պլանշետները կստանան այն․ ամբողջական ցուցակ

19:27    30 հունվարի, 2023

Xiaomi-ն ներկայացրել է MIUI 14-ը՝ Android-ով աշխատող սմարթֆոնների համար իր սեփական ինտերֆեյսի նոր տարբերակը:

Նոր ինտերֆեյսն առաջինն ստացել են հետևյալ հեռախոսները.

Մոտ ապագայում նոր ինտերֆեյսի արդեն վերջնական տարբերակը, կստանա սմարթֆոնների երկրորդ խումբը, որը ներառում է.

Ակնկալվում է, որ Չինաստանում վերոնշյալ սմարթֆոնները նոր ինտերֆեյսը կստանան մինչև այս տարվա մարտի վերջ, իսկ մյուս տարածաշրջաններում՝ մի փոքր ավելի ուշ։ Միևնույն ժամանակ, որոշ սմարթֆոնների համար (մասնավորապես՝ Redmi Note 12 Pro-ի նման թարմ մոդելների համար) նոր ինտերֆեյսը կկառուցվի Android 13-ի, իսկ մյուսների համար (օրինակ՝ Xiaomi 10S)՝ Android 12-ի վրա:

Ինչ վերաբերում է պլանշետներին, ապա վերջնական MIUI 14-ի վերջնական տարբերակն ապրիլի սկզբին կստանան հետևյալ մոդելները.

Նշենք, որ նոր MIUI 14-ից հեղափոխական նորամուծություններ պետք չէ սպասել, սակայն դրա մշակողները բարելավել են մի շարք առկա պարամետրեր։ Մասնավորապես, օպտիմալացրել են համակարգը՝ բեռնաթափվելով օպերատիվ և ներկառուցված ​​հիշողությունը, բարձրացնելով էներգաարդյունավետությունը, նվազեցնելով պրոցեսորի ծանրաբեռնվածությունը և այլն: Նոր ինտերֆեյսն այժմ հեռախոսում կզբաղեցնի ընդամենը 13,9 ԳԲ տեղ և կօգտագործի ընդամենը 3,3 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Եվ ամենակարևոր նորամուծությունը. MIUI 14-ում համակարգի գործարանային հավելվածների մեծ մասը կարելի է ջնջվել:



© NEWS.am Medicine