19:21 16 փետրվարի, 2026Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը։ Սարքավորումները կտեղադրվեն մի շարք հանրակրթական հաստատություններում, որոնք գտնվում են երկրի բարձրլեռնային և դժվարհասանելի շրջաններում, որտեղ ինտերնետ կապի խնդիրն առավել սուր է զգացվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Բացի այդ, նրա խոսքով, Starlink ընկերությունն իր վրա է վերցրել այդ տերմինալների կապի ծառայությունների վճարումը մեկ տարի ժամկետով, ինչը թույլ կտա ապահովել կայուն հասանելիություն համացանցին՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի։
Նախարարը նշել է, որ այս քայլն ունի կարևոր սոցիալական և կրթական նշանակություն, քանի որ հնարավորություն է տալիս էապես կրճատել թվային բացը մարզերի միջև և ապահովել կրթական ռեսուրսների հավասար հասանելիություն հեռավոր բնակավայրերի աշակերտների համար։