Spark Go 2023. Tecno-ն ներկայացրել է 6,56 դյույմանոց էկրանով և տպավորիչ մարտկոցով էժան սմարթֆոն

14:28    24 հունվարի, 2023

Չինական Tecno ապրանքանիշը ներկայացրել է Spark Go 2023 էժան սմարթֆոնը՝ բավականին միջակ բնութագրերով, սակայն մեծ էկրանով և տպավորիչ մարտկոցով։

Սմարթֆոնի չափերը բավականին ստանդարտ են՝ 163,9 x 75,5 x 8,9 մմ, բայց միևնույն ժամանակ, էկրանն իսկապես մեծ է՝ 6,56 դյույմ, և զբաղեցնում է դիմային վահանակի տարածքի մոտ 90%-ը։ Էկրանի լուծաչափը 720 x 1600 պիքսել է (պիքսելների խտությունը՝ ~ 267 ppi): Էկրանի առավելագույն պայծառությունը հասնում է 480 քդ/մ2-ի։

Ինչպես նշում է gsmarena.com-ը, սարքը սնուցվում է 4 միջուկանի 2,0 ԳՀց հաճախականությամբ աշխատող Cortex-A53 պրոցեսորով և PowerVR GE8320 գրաֆիկական պրոցեսորով: Օպերացիոն համակարգը՝  Android 12 + HIOS 12:

Հիմնական տեսախցիկը բավականին համեստ է՝ 13 մեգապիքսել լուծաչափով։ 5 ՄՊ սելֆի տեսախցիկը նույնպես դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Թե ինչպիսի լուսանկարներ կարող է անել սմարթֆոնն այս տեսախցիկներով, դեռ հայտնի չէ։

Tecno Spark Go 2023 սմարթֆոնը հասանելի կլինի երեք տարբերակով.

Ինչպես նշվեց, հեռախոսն ունի 5000 մԱ/ժ մեծ հզորությամբ մարտկոց, որն ապահովում է ստանդարտ 10 Վտ լիցքավորում: Թեև տվյալներ չկան այն մասին, թե որքան ժամանակ կարող է սմարթֆոնն ինքնուրույն աշխատել մեկ լիցքավորման դեպքում:

Հեռախոսը կարտադրվի երեք գույնով՝ Endless Black, Uyuni Blue և Nebula Purple: Այն արժե մոտ 85 դոլար։ Հնդկաստանում սմարթֆոնն ​​արդեն վաճառքում է, մինչդեռ այլ երկրներում ակնկալվում է, որ այն​​ վաճառքում կհայտնվի փետրվարին։

Tecno-ն վերջերս ներկայացրել է նաև Phantom Vision V կոնցեպտային սմարթֆոնը՝ ծալովի 10 դյույմանոց էկրանով. ծալված վիճակում այն սովորական հեռախոսի տեսք ունի և հեշտությամբ տեղավորվում է գրպանում, իսկ բացված վիճակում հեշտությամբ կարող է փոխարինել պլանշետին: Ճիշտ է, հայտնի չէ՝ այս սարքը երբևէ կմտնի՞ շուկա, թե կմնա որպես կոնցեպտուալ մոդել։



© NEWS.am Medicine