16:48 3 հունվարի, 2026ԱՄՆ-ում, Սինգապուրում և եվրոպական մի շարք երկրներում արագորեն տարածվում է կիբեռխարդախության նոր սխեման՝ QR-կոդերի միջոցով սփուֆինգը (spoofing)։ Առաջին հայացքից այն պարզ ու նույնիսկ պարզունակ է թվում, բայց վտանգը հենց դրանում է. զոհը չի կասկածում, որ սրճարանում կամ կայանատեղիում սովորական սքանավորումը կարող է հանգեցնել քարտի բոլոր միջոցների կորստին։
Հայաստանում նման դեպքեր դեռևս չեն գրանցվել, սակայն կիբեռանվտանգության փորձագետները զգուշացնում են. սխեման չափազանց պարզ է, էժան և արդյունավետ, որպեսզի մոտ ապագայում չհայտնվի մեզ մոտ։ Այսինքն, եկել է ժամանակը զգուշացնելու օգտատերերին, մինչև դա զանգվածային սպառնալիք դառնա։
Սցենարը միշտ նույնն է, և հենց դրա ճանաչելիությունն է խարդախությունը դարձնում այդքան լայնածավալ։ Խարդախը տպում է կեղծ QR-կոդ, որը հիմնականում հղում է գումարի փոխանցման կամ ֆիշինգային կայքի։ Նա աննկատորեն այն փակցնում է բնօրինակ կոդի վրա՝ սրճարաններում, կայանատեղերում, ինքնասպասարկման գրասենյակներում, վենդինգային ապարատներում։ Հաճախորդը սքանավորում է կոդը՝ մտածելով, որ վճարում է ծառայության համար կամ թեյավճար է թողնում։ Սակայն, դրա փոխարեն, նա կա՛մ ուղղակի փոխանցում է կատարում խարդախին, կա՛մ հայտնվում է կեղծ էջում, որտեղ մուտքագրում է քարտի տվյալները։
Սինգապուրում գրանցվել են դեպքեր, երբ հանցագործները փոխել են QR-կոդերը ցանցային սրճարանների սեղաններին. այցելուները վճարել են պատվերի համար բջջային հավելվածների միջոցով, իսկ գումարը գնացել է անհայտ անձանց։
QR-սփուֆինգը հարձակման ամենա«աննկատ» տեսակներից է, քանի որ.
Բացի այդ, ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում դինամիկ QR-սփուֆինգը. կոդը տանում է դեպի մի էջ, որն ավտոմատ կերպով տեղադրում է անհրաժեշտ գումարը, վճարման նպատակը և նույնիսկ ընկերության լոգոն. զոհը մտածում է, որ տեսնում է պաշտոնական ինտերֆեյսը։
Լավ նորություն. Հայաստանում QR-սփուֆինգը չի տարածվել, և այս սխեմայով պաշտոնական դիմումներ գրեթե չկան։
Վատ նորություն. Նման հարձակումների հայտնվելը ժամանակի հարց է։ Ինչու՞։ Այսօր Հայաստանում սրճարաններում և առևտրի կետերում QR-վճարումը դառնում է նորմ, իսկ խարդախության սխեմաները գրեթե միշտ գաղթում են այն երկրներից, որտեղ դրանք արդեն «փորձարկվել» են։ Մեկ այլ կարևոր մանրամասն. տվյալ կոնկրետ դեպքում հանցագործներին ծրագրավորման հմտություններ պետք չեն՝ բավական է տպիչը։ Ուստի կարևոր է նախապես զգուշավորություն ցուցաբերել, մինչև առաջին զոհերը հայտնվեն։
Մի քանի պարզ կանոններ կարող են ամբողջությամբ ապահովել ձեզ QR-խարդախներից։