Մեկնարկել է SoftConstruct-ի ստեղծած Fastex-ի մաս կազմող Fasttoken կրիպտոարժույթի հանրային վաճառքը

11:25    18 հունվարի, 2023

Այսօր մեկնարկել է հայկական SoftConstruct ընկերության ստեղծած Fastex էկոհամակարգի մաս կազմող Fasttoken կրիպտոարժույթի հանրային վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից։

Հանրային վաճառքը կտևի երեք օր՝ մինչև հունվարի 20-ը։ Վաճառքի արժույթը USDT է, յուրաքանչյուր թոքենի գինը՝ 0.380 USDT։ Առավելագույն հատկացումը՝ 1 080.000 USDT։

Fasttoken-ը Fastex-ի Web3-ի վրա հիմնված էկոհամակարգի սեփական կրիպտոարժույթն է, որն ստեղծվել է, որպեսզի աջակցի և խթանի թվային ֆինանսների զարգացումը։ Այն հեշտ, հասանելի և իրացվելի ակտիվ է օգտատերերի մեծ շրջանակի համար։ Բաշխումը և գործարկումն իրականացվում է Ethereum բլոկչեյնում։ Ինտեգրված է և կիրառվում է ՏՏ լուծումների առաջատար մատակարար SoftConstruct-ի համակարգում։

Այն հնարավոր է գործածել այն Web3 հիմքով բազմաթիվ արտադրանքներում՝ ftNFT, FastexVerse, Fastex exchange և FastexChain-ում, որը Ethereum-ի հիմքով առաջին մակարդակի բլոկչեյն լուծում է։

Fastex-ը SoftConstruct ընկերության կողմից ստեղծված Fastex-ը Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն ապահովում է բազմաթիվ կենտրոնացված և ապակենտրոնացված լուծումներ։  

 



© NEWS.am Medicine