15:58 30 հունիսի, 2025Ozon Հայաստանը վաճառողներին առաջարկում է մանրամասն մտածված լոգիստիկ համակարգ։ Որպեսզի այն օգտագործեք առավել արդյունավետ, կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս է այն աշխատում և ՞ինչ են նշանակում հիմնական տերմինները։ Փորձեք գտնել դրանք մեր ֆիլվորդում, իսկ ստորև ներկայացված հոդվածում կբացատրենք՝ յուրաքանչյուր տերմին ինչ է նշանակում։

Ozon-ն ԱՊՀ տարածքի խոշորագույն մարքեթփլեյսներից մեկն է։ Գնորդները գնահատում են հարթակը՝ իր լայն տեսականիի և որակյալ սպասարկման համար։ Որպեսզի այս ամենն աշխատի անխափան, անհրաժեշտ է հուսալի լոգիստիկա՝ այն ապահովում է կայուն վաճառքներ և օգնում է շահել հաճախորդների վստահությունը։
Դրա համար Ozon Հայաստանը վաճառողներին առաջարկում է զարգացած լոգիստիկ ենթակառուցվածք՝ տասնյակ պահեստներ, հարմարավետ ընդունման կետեր, մատակարարման մի քանի մոդել ըստ նախընտրության և թափանցիկ վերադարձի պայմաններ։
Այս մոտեցումն օգնում է նվազեցնել ծախսերը, արագացնել առաքումը և ապահովել պատվերների կայուն իրականացում՝ նույնիսկ պահանջարկի բարձր սեզոններին։
Միջազգային առևտրի կանոնների համակարգ է, որը սահմանում է՝ ինչի համար է պատասխանատու վաճառողը, իսկ ինչի՝ գնորդը։ Այստեղ նշվում է, թե ով է վճարում առաքման, ապահովագրության, մաքսատուրքերի և այլ ծախսերի համար։ Սա պարզեցնում է մատակարարման պայմանագրի կազմումը և ընկալումը բոլոր կողմերի համար՝ վաճառող, գնորդ, փոխադրող, մաքսային և հաշվապահություն։
Մատակարարման պայմանները նշվում են եռանիշ կոդերով, օրինակ՝ EXW, FOB, CIP, DAP։ Առաջին տառը՝ E, F, C, D՝ ցույց է տալիս, թե ինչպես են բաշխվում պարտականությունները կողմերի միջև․
Պայմանների ընտրությունը ազդում է գործարքի արժեքի, լոգիստիկայի և փաստաթղթաշրջանառության վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դրանք համաձայնեցնել նախօրոք՝ պայմանագրի ստորագրումից առաջ։
Բոնդային պահեստում կարելի է պահել ներմուծված ապրանքները՝ առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման, մինչև դրանք վաճառքի դրվեն կամ վերադարձվեն արտասահման։ Սա նվազեցնում է բիզնեսի ռիսկերը՝ չվաճառված ապրանքները հնարավոր է վերադարձնել մատակարարին՝ առանց հավելյալ ծախսերի։
Բոնդային պահեստի օգտագործումը տալիս է ճկունության հնարավորություն։ Մաքսատուրքերը և հարկերը վճարվում են միայն այն ժամանակ, երբ ապրանքը մտնում է շրջանառության մեջ, ինչը հնարավորություն է տալիս նախ փորձարկել պահանջարկը, ապա որոշում կայացնել խմբաքանակի վերաբերյալ։
Ծառայություն, որի դեպքում վաճառողը ապրանքը հանձնում է ոչ թե Ozon-ի պահեստ, այլ մոտակա ընդունման կետ։ Այնուհետև Ozon-ն ինքնուրույն տեղափոխում է ապրանքը պահեստ։ Սա պարզեցնում է լոգիստիկան և արագացնում առաքումը։
Քրոս-դոքինգի ժամանակ ապրանքը պահեստում պահեստավորման չի ենթարկվում, այլ անմիջապես փոխանցվում է հաջորդ փուլին։ Սա հարմար է սեզոնային կամ արագ փչացող ապրանքների համար, ինչպես նաև այն վաճառողների համար, որոնք կարևորում են հնարավորինս արագ խմբաքանակի վաճառքը։
Օգտվելու համար՝ պետք է պահպանել որոշ չափանիշներ՝ փաթեթավորումը և մակնշումը պետք է համապատասխանեն Ozon Հայաստանի ստանդարտներին, իսկ մատակարարումը՝ ճշգրիտ համապատասխանի ծավալներին և ժամանակացույցին։
Սխեմա, որի դեպքում պատվերի ամբողջական մշակումը կազմակերպում է Ozon-ը։ Վաճառողն ապրանքը հանձնում է պահեստ, իսկ հարթակը զբաղվում է պահեստավորմամբ, փաթեթավորմամբ, առաքմամբ, վճարման ընդունմամբ․ հաճախորդների սպասարկմամբ և վերադարձով։
Ֆուլֆիլմենթն օգնում է վաճառողներին ժամանակ և ռեսուրս խնայել լոգիստիկայի և օպերացիոն խնդիրների վրա։ Բոլոր գործընթացներն ավտոմատացված են՝ ապրանքը մուտք է գործում պահեստ, ավելացվում համակարգ, և պատվերը՝ ստանալուց հետո, արագ մշակվում և առաքվում է։
FBS (Fulfillment by Seller)
Սխեմա, որի դեպքում վաճառողը ինքնուրույն պահում է ապրանքները, հավաքում և փաթեթավորում է պատվերները, իսկ Ozon-ը կազմակերպում է դրանց առաքումը գնորդին։ Սա հարմար տարբերակ է այն վաճառողների համար, որոնք ունեն փոքր ծավալով պատվերներ կամ ցանկանում են ստուգել պահանջարկը՝ առանց մեծ ներդրումների։
Պատվերն ստանալուց հետո վաճառողը պետք է օպերատիվ կերպով հաստատի այն, հավաքի և հանձնի Ozon-ի մոտակա տեսակավորման կենտրոն կամ ընդունման կետ։ Այնուհետև մարքեթփլեյսը իր վրա է վերցնում լոգիստիկան՝ ներառյալ առաքումը, վճարումների ընդունումը և՝ անհրաժեշտության դեպքում, ապրանքի վերադարձը։
Սխեմա, որտեղ վաճառողը ինքնուրույն կազմակերպում է առաքումը գնորդին՝ իր սեփական առաքիչների կամ գործընկերային ծառայությունների միջոցով (օր.՝ ՍԴԷԿ կամ Boxberry)։ Ozon-ը հանդես է գալիս որպես պատվերների գրանցման հարթակ։
realFBS սխեման հարմար է այն վաճառողների համար, ովքեր ունեն սեփական լոգիստիկ համակարգը՝ հեռավոր շրջաններում, կամ ցանկանում են վերահսկել ամբողջ գործընթացը։
Ճանապարհը, որը ապրանքը անցնում է պահեստից մինչև գնորդ։ Սա կարևոր է առաքման մեթոդի ընտրության, առաքման տարածաշրջանի պլանավորման և ապրանքի ինքնարժեքի հաշվարկի համար․ լոգիստիկ ծախսերը ներառված են ապրանքի ինքնարժեքի մեջ։
Որքան կարճ է լոգիստիկ թևը, այնքան ցածր են ծախսերը և բարձր է առաքման արագությունը։ Երկար թևը ենթադրում է ավելի բարձր ծախսեր և առաքման առավել երկար ժամանակ՝ ինչը վատ է բարձր շրջանառություն ունեցող կամ սահմանափակ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների համար։
Առաքման վերջին փուլը՝ պահեստից կամ տեսակավորման կենտրոնից դեպի գնորդ՝ պատվիրատուի հասցե, հանձնման կետ կամ փոստամատ։ Լոգիստիկ շղթայի այս հատվածը հաճախ ամենաանկանխատեսելի և ծախսատար փուլն է՝ պետք է հաշվի առնել խցանումները, եղանակային պայմանները, հասցե հետ կապված սխալները, հանձնման ժամանակի համաձայնեցումը։
Չնայած կարճ հեռավորությանը՝ վերջին մղոնը մեծ ազդեցություն ունի գնորդի ընդհանուր տպավորության վրա։ Որակյալ և արագ առաքումը բարձրացնում է վստահությունը, մինչդեռ ուշացումները կամ սխալները կարող ենք փչացնել անգամ ամենաորակյալ ծառայությունը։ Ուստի ընկերություններն ակտիվ ներդրումներ են կատարում փոստամատների, ինքնուրույն վերցնելու կետերի և մարշրուտիզացիայի տեխնոլոգիաների զարգացման համար, որպեսզի այս կարևոր փուլը մաքսիմալ սահուն անցնի։
Համակցված բեռնափոխադրումներ
Տրանսպորտի կազմակերպման եղանակ, որի դեպքում տարբեր ուղարկողներից ստացված փոքրածավալ բեռները համակցվում են մեկ ընդհանուր բեռի մեջ և միասին տեղափոխվում միևնույն ուղղությամբ։ Այս մոտեցումն օգնում է նվազեցնել ծախսերը, հատկապես՝ երբ մատակարարումները մեծ չեն։
Համակցված բեռնափոխադրումները հարմար են թե՛ սկսնակ ձեռնարկատերերի, թե՛ այն բիզնեսների համար, որոնք աշխատում են անկանոն մատակարարման ռեժիմով։ Անհրաժեշտ չէ առանձին տրանսպորտ վարձել կամ ամբողջական պահոցային տեղ զբաղեցնել՝ վաճառողը կարող է ապրանքը հանձնել համակցված խմբաքանակով՝ առանց առաքման արագության կորստի։
Գոտիներ, որոնցով Ozon-ը բաժանում է մատակարարման աշխարհագրությունը։ Ի տարբերություն վարչական սահմանների, կլաստերները ձևավորվում են՝ հաշվի առնելով տրանսպորտային հասանելիությունը և առաքման արագությունը։ Սա հնարավորություն է տալիս մարքեթփլեյսին ավելի արդյունավետ կառավարել ապրանքային հոսքերը և բաշխել բեռները։
Յուրաքանչյուր տարածաշրջան պատկանում է կոնկրետ կլաստերի, որի համար սահմանված է համապատասխան Ozon-ի պահեստ։ Վաճառողին խորհուրդ է տրվում ապրանքները ուղարկել հենց այդ պահեստ։ Այս մոտեցումն օգնում է նվազեցնել լոգիստիկ ծախսերը, արագացնել պատվերների մշակումը և բարելավել որոնման դիրքերը՝ համակարգն առաջնահերթություն է տալիս գնորդին մոտ գտնվող պահեստների ապրանքներին։
Ozon-ում գնումներ են կատարում ավելի քան 58 միլիոն մարդ․ այն հսկայական հնարավորություն է բիզնեսի զարգացման համար։ Գրանցումը տևում է ընդամենը 30 րոպե՝ 15 րոպե հարցաթերթիկի լրացման և ևս 15՝ ստուգման համար։
Նոր վաճառողներին Ozon Հայաստանն աջակցում է քայլ առ քայլ ուղեցույցներով, ուսուցողական նյութերով, վեբինարներով և 24/7 տեխնիկական աջակցությամբ։ Դա օգնում է արագ ինտեգրվել հարթակին, խուսափել տարածված սխալներից և ստանալ առաջին պատվերները՝ մի քանի շաբաթում։
Լոգիստիկան ևս շատ պարզ է․ անհրաժեշտ չէ ամեն ինչ սկսել զրոյից։ Պարզապես սկսեք մոտակա ընդունման կետ ապրանք հանձնելով։ Վաճառքների աճի դեպքում՝ հնարավոր է ներառել ամբողջ երկրի տարածքում գործող Ozon-ի պահեստները, օպտիմալացնել գործընթացներն ու մեծացնել առաքման ծածկույթը։ Ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ է․ պարզապես ընտրեք ամենից հարմար աշխատանքային սխեման և զարգացրեք ձեր բիզնեսը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ozon Հայաստանի կայքում։