6,8 դյույմանոց էկրաններ, օդափոխիչներ և հզոր մարտկոցներ. ZTE-ն ներկայացրել է nubia Red Magic 8 Pro և Pro+ խաղային սմարթֆոնները

16:22    27 դեկտեմբերի, 2022

Չինական ZTE կորպորացիային պատկանող nubia ապրանքանիշը ներկայացրել է Red Magic 8 Pro և Red Magic 8 Pro + խաղային սմարթֆոնները։ Նորույթների շատ ֆունկցիաներ նույնն են, բայց ավելի առաջադեմ մոդելն ունի ավելի շատ օպերատիվ հիշողություն և արագ լիցքավորման հնարավորություն, բայց մարտկոցի հզորությունն ավելի փոքր է:

Red Magic 8 Pro-ի և Red Magic 8 Pro+-ի բնութագրերը

Երկու մոդելների էկրանների անկյունագիծը 6,8 դյույմ է, Full HD+ լուծաչափ (1116 x 2480 պիքսել) և 120 Հց թարմացման արագությամբ։ Հպման նմուշառման արագությունը հասնում է մինչև 960 Հց:

Հեռախոսի էկրանի տակ տեղադրված է առջևի 16 մեգապիքսելանոց տեսախցիկ սելֆիի համար: Հիմնական տեսախցիկը, ըստ gsmarena.com-ի, եռակի է, այն ներառում է.

Երկու սմարթֆոններն էլ ունեն Snapdragon 8 Gen 2 չիպսեթ և սեփական արտադրության Red Magic R2 չիպ, որը թույլ է տալիս կարգավորել մի շարք խաղային էֆեկտներ, ներառյալ ձայնը և գույները, հպման զգայունությունը և թրթռման արձագանքը: Կա նաև ICE 11.0 հովացման հատուկ համակարգ՝ բաղկացած գրաֆիտի թերթերի մի քանի շերտերից (որոնք ջերմությունը հեռացնում են էկրանից) և 2068 մմ3 ծավալով գոլորշիացման խցիկ։ Կողքին տեղադրված է օդափոխիչ, որի պտտման արագությունը կազմում է րոպեում 20,000 պտույտ:

nubia-Red-Magic-8-Pro

Nubia Red Magic 8 Pro-ի մարտկոցի հզորությունը 6000 մ/Աժ է, ինչն այն դարձնում է nubia Red Magic շարքի ամենահզոր մարտկոցը: Կա նաև 80 Վտ հզորությամբ արագ լիցքավորման աջակցություն, ինչի շնորհիվ սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է ընդամենը 35 րոպեում։ Սակայն nubia Red Magic 8 Pro + մարտկոցի հզորությունը, ինչպես նշվեց վերևում, ավելի քիչ է` 5000 մ/Աժ, բայց այն ունի նույնիսկ ավելի արագ՝ 165 վտ հզորությամբ լիցքավորման աջակցություն: Բացի դրանից, ըստ արտադրողի, ավելի առաջադեմ սմարթֆոնի մարտկոցի չափի կրճատումը հնարավորություն է տվել հեռախոսում տեղադրել այնպիսի բաղադրիչներ, որոնք ապահովում են էներգիայի ավելի լավ բաշխումն ու անվտանգության արդյունավետ կառավարումը։

Սմարթֆոնը լիցքավորելու համար օգտագործվում է USB-C պորտ։ Կորպուսի վերևում կա նաև 3,5 մմ աուդիո խցիկ:

nubia-Red-Magic-8-Pro-plus

Red Magic 8 Pro-ի և Red Magic 8 Pro+-ի գինը 

Սմարթֆոնների գները կախված կլինեն դրանց կոնֆիգուրացիաներից. Ամենապարզ կոնֆիգուրացիայով nubia Red Magic 8 Pro մոդելը՝ նվազագույն օպերատիվ (RAM) և ներկառուցված (ֆլեշ) հիշողությամբ կարժենա 575 դոլար, իսկ ամենաթանկ nubia Red Magic 8 Pro +-ը կարժենա 1005 դոլար:

Չինաստանում սմարթֆոնները վաճառքի կհանվեն դեկտեմբերի 28-ից։



© NEWS.am Medicine