18:50 3 ապրիլի, 2025Թվային ակտիվների ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա գնալով ավելի հրատապ թեմա է դառնում՝ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների հետնապատկերում:
Վերջին տարիներին աշխարհը ականատես է լինում բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների սրընթաց զարգացում, ինչը կասկածի տակ է դնում ավանդական ֆինանսական մոդելներն ու ինստիտուտները։
Doing Digital Forum 2025-ում կրիպտոարժույթների և թվային ակտիվների համաշխարհային մակարդակի փորձագետ Հենրի Արսլանյանը ներկայացրեց թվային ակտիվների ազդեցության իր տեսլականը ֆինանսական լանդշաֆտի փոխակերպման վրա:
Կրիպտոարժույթների նկատմամբ աշխարհի վերաբերմունքը սրընթաց զարգանում է: Դեռ վերջերս միջազգային ասպարեզում թվային ակտիվների մասին հիշատակումը կոշտ արձագանք էր առաջացնում։ ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը հանդես էին գալիս որպես դրանց հակառակորդներ, իսկ այն երկրները, որոնք համարձակվում էին բարձրաձայնել կրիպտոարժույթների մասին, լուրջ հետևանքների էին բախվում:
BIS-ի՝ կենտրոնական բանկերը համախմբող մարմնի կամ IOSCO-ի նման կարգավորող շրջանակների նիստերի ժամանակ նման գաղափարները արժանանում էին պատժամիջոցների: Երբ Խաղաղ օվկիանոսում ծպտված Մարշալյան կղզիներում մարդիկ երկչոտ ակնարկում էին կրիպտոարժույթների օգտագործման հնարավորության մասին, նրանց գլխին տեղնուտեսը կախվում էր SWIFT-ից անջատման սպառնալիքը: Սալվադորը նմանատիպ ճնշում զգաց, երբ առաջին անգամ սկսեց խոսել բիթքոյնի մասին:
Մինչդեռ այսօր, ինչպես նշեց Արսլանյանը, իրավիճակը փոխվում է: Աշխարհը նոր փուլ է թևակոխում, որտեղ նույնիսկ ավանդական ֆինանսական հսկաները, որոնց սնուցվում է հիմնականում Միացյալ Նահանգները, ստիպված են վերանայել իրենց դիրքորոշումները։
Դա անսպասելի հեռանկարներ է բացում պետությունների և հասարակությունների համար։
«Մեր առջև ծառացած հարցը հետևյալն է՝ ժամանակը չէ՞ մտածելու ասիմետրիկ օգուտների մասին, օրինակ՝ պետությունը չպե՞տք է գնի 10 միլիոն դոլար արժողությամբ բիթքոյններ»,- հարց է առաջ քաշում փորձագետը:
Նրա համոզմամբ՝ դա սոսկ մարքեթինգային հնարք չէ, այլ՝ համաշխարհային փոփոխությունների համատեքստում ռազմավարական առավելություն ստանալու հնարավորություն։
Արսլանյանն առանցքային տեղաշարժերից մեկը համարեց ինստիտուցիոնալ խաղացողների ներգրավումը։ Եթե յոթ-ութ տարի առաջ կրիպտոարժույթները կապված էին տեխնոլոգիական էնտուզիաստների և ստարտափների հետ, ապա այժմ «ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ շոուն վարում էին երեխաները»:
Խաղի մեջ են մտնում խոշոր ֆինանսական հաստատությունները՝ ներգրավված եկամտի նոր աղբյուրներով և հաճախորդների աճող պահանջարկով:
Հայաստանում, օրինակ, շատերն արդեն ակտիվորեն առևտուր են անում արտարժույթով, իսկ վերջերս ի հայտ եկած կանոնավորվող հստակությունն ուժեղացնում է այս միտումը:
«Բանկերի համար սա շահույթի նոր հորիզոններ բացելու հնարավորություն է»,- ընդգծում է Արսլանյանը՝ հավելելով, որ կայուն միջավայրում նման հնարավորությունները հատկապես նկատելի են դառնում։
Սակայն կրիպտոարժույթների ինտեգրման ճանապարհն առանց խոչընդոտների չէ: Մեր օրերում թվային ակտիվների գործարքների համար բանկային հաշիվ բացելը գրեթե անհնարին խնդիր է։ Քիչ բանկեր են պատրաստ ժամանակ ներդնելու՝ այս շուկան ուսումնասիրելու համար:
Ընդդիմախոսները հաճախ հղում են անում ապօրինի գործողություններին, սակայն Ասլանյանը դա հերքում է թվերով։ «Անցյալ տարի 50 միլիարդ դոլարից պակաս ապօրինի միջոցներ են անցել կրիպտոարժույթով, մինչդեռ ավանդական համակարգը տարեկան լվանում է 800 միլիարդից մինչև 2 տրիլիոն դոլար»:
Ըստ նրա՝ կրիպտոաշխարհում կասկածելի գործարքների մասնաբաժինը 0,2%-ից պակաս է, իսկ բիթքոյնը հանցագործների համար ամենավատ ընտրությունն է, քանի որ յուրաքանչյուր գործարք թափանցիկ է և մշտադիտարկվում է։
Փորձագետը վստահ է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը քաջատեղյակ է կրիպտոարժույթների շրջանառության նրբություններից, ինչի մասին է վկայում նոր օրենսդրական կարգավորումը, որն ամրապնդում է Կենտրոնական բանկի և կառավարության դիրքորոշումը թվային արժույթների նկատմամբ։ «Նման կարգավորումը ցույց է տալիս երկրի պատրաստակամությունը՝ հարմարվելու ֆինանսական և աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին»,- կարծում է Արսլանյանը։
Ընդսմին, ռիսկերը մնում են: Հայաստանում Ասլանյանը կարևորեց «կրիպտո-տատիկների»՝ փոքր տաղավարներում վաճառք իրականացնողների խնդիրը, որոնք իրացնում են թվային ակտիվներ՝ առանց իրենց հաճախորդներին նույնականացնելու։
«Մենք որպես համայնք չենք մատնանշել այս թույլ օղակները, և դա հանգեցրել է կոշտ կանոնների սահմանման»,- շեշտում է փորձագետը՝ կրկին ողջունելով երկրի Կենտրոնական բանկի՝ թող որ ուշացած քայլերը կարգավորման ուղղությամբ»:
Մի այլ սպառնալիք է ցածր ֆինանսական գրագիտությունը, որը խթանում է մեմքոյնների ժողովրդականությունը:
Թեման եզրափակելով՝ փորձագետը վեր հանեց կայուն արժույթներին առնչվող թվային ակտիվների խնդիրը:
Դրանց ծավալը 2020 թվականի 5 միլիարդից այսօր հասել է 200 միլիարդի, և Tether-ի պես ընկերությունները, որոնք ակտիվ են Վրաստանում, ֆենոմենալ շահութաբերություն են դրսևորում։
«Սթեյբլքոյնները փոխում են խաղի կանոնները՝ թույլ տալով կոպեկներով 24/7 ռեժիմով գումար ուղարկել աշխարհով մեկ»,- ընդգծում է Արսլանյանը՝ մատնանշելով դրանց դերը անկայուն արժույթներով տարածաշրջաններում դոլարի հասանելիության դեմոկրատացման գործում։ Ընդ որում, դա նաև արագացնում է դոլարացումը՝ մարտահրավերներ նետելով կենտրոնական բանկերին։
Ասլանյանն անդրադարձավ նաև Հայաստանում տոկենիզացիայի ներուժին. «Եթե Հայաստանը պետական մակարդակով ընդունի բիթքոյնը որպես արժույթ և բիթքոյն ձեռք բերի որպես հնարավոր ներդրում, դա երկրի համար ասիմետրիկ արտոնություն կդառնա: Դա Հայաստանին առավելությունը կդառնա, հատկապես՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ընդգծում է նա։
Իրական աշխարհի ակտիվների տոկենիզացիան՝ կառույցներից մինչև գանձապետական պարտատոմսեր, արդեն թափ է հավաքում՝ խոստանալով վերաիմաստավորել տնտեսական մոդելները:
Հենրի Արսլանյանը վստահ է, որ թվային ակտիվները ոչ թե ապագան են, այլ ներկան, որն արդեն փոխակերպում է ֆինանսական աշխարհը: Դա փողի և ֆինանսական համակարգի պատմության ամենահետաքրքիր փուլն է։ Այն բացառիկ հնարավորություն է ստեղծում, ներառյալ՝ Հայաստանի համար, եթե երկիրը կարողանա օգտվել պատեհությունից։
«Բիթքոյնի պես կրիպտոարժույթները լիովին չեն փոխարինի ֆիատ փողին: Մարդիկ մի ժամանակ իրենց խնայողությունները պահում էին թե՛ ոսկով, թե՛ ֆիատ փողով, իսկ հիմա դրանք կպահեն և՛ կրիպտոարժույթով, և՛ ֆիատ փողով և, ինչու չէ, մի քիչ էլ՝ ոսկով»,-ընդգծում է նա: